Արգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արգել
Կոորդինատներ: 40°22′46″ հս․ լ. 44°35′58″ ավ. ե. / 40.37944° հս․. լ. 44.59944° ավ. ե. / 40.37944; 44.59944
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Այլ անվանումներ Լուսակերտ
ԲԾՄ 1400 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 3291[1] մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Արգել (Հայաստան)
Red pog.png
##Արգել (Կոտայքի մարզ)
Red pog.png

Արգել, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի ափին։

Արգել է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1897 1914 1926 1931 1939 1980 1989 1991 2001 2004
Բնակիչ 544 816 607 699 654 2275 3199 3500 2894 3290

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում անվանվել է Լուսակերտ, գտնվում է Եղվարդից 9 կմ հյուսիս-արևելք։ Հիմնադրվել է 1948 թվականին, որպես Գյումուշ-ՀԷԿ-ի բանավան։ 1991 թվականին բնակավայրին նորից տրվել է գյուղի կարգավիճակ և 1996 թվականին կրկին վերանվանվել իր նախկին անվամբ՝ Արգել։ Արգելից հյուսիս՝ Հրազդանի ձորում կանգուն է 7-րդ դարի Կարենիսի վանքը։ Լուսակերտից հյուսիս-արևելք՝ Ձորալանջին, գտնվում է միանավ փոքր եկեղեցի՝ հիմնադրված 4-5 դարերում և «Թուխ Մանուկ» մատուռը։ Գյուղը գտնվում է Կոտայքի մարզի հարավ-արևլյան, իսկ նախկին Նաիրիի շրջանի՝ հյուսիս-արևելյան մասում, Հրազդան գետի աջափնյա լեռնալանջին։ Բնակավայրն ունի շատ հին պատմություն, բայց պաշտոնապես նրա թվագրումն սկսվում է 1898 թվականից։ Բնակիչների 98%-ը հայեր են՝ հիմնականում 1929-1930 թվականներին բռնագաղթված Արևմտյան Հայաստանից։ Բնակվում են նաև Ադրբեջանից բռնագաղթված փախստական ընտանիքներ։ Գյուղը հայտնի է իր բարենպաստ կլիմայով, որտեղ ամռան շոգ ամիսներին բավականին զով է, ձմռանն էլ՝ համեմատաբար մեղմ։ Գյուղի արևելյան մասում՝ Հրազդանի կիրճում շատ ռեժիսորներ նկարահանել են հատվածներ իրենց ֆիլմերի համար։ Գյուղը մինչև 1990-ական թվականները եղել է արդյունաբերական բնակավայր՝ գերակշիռ թվով բանվոր ծառայողներով, իսկ ներկայումս բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Արգելում է գտնվում Գյումուշ-ՀԷԿ -ը՝ Սևան-Հրազդան կասկադի և ՀՀ բոլոր ՀԷԿ-երից ամենահզորը։ Կարևորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է նաև արտասահմանյան կապիտալ ներդրումների շնորհիվ վերագործարկված «Արգել» ՓԲԸ -ն, որտեղ կթողարկվեն համակարգչային տեխնիկայի և տպագրական մեքենաների որոշ դետալներ։ Սննդի արդյունաբերության կարևորագույն ձեռնարկություն է հացի արտադրական փուռը։ Համայնքում գործում են տասնյակից ավելի մասնավոր օբյեկտներ, ինչպիսիք են «Լուսակերտի հանգստյան տուն» և «Արգել վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ները, որտեղ յուրաքանչյուր տարի հանգսի նպատակով և տարբեր հասարակական, մշակութային, կրթական միջոցառումների շրջանակներում հարյուրավոր մարդիկ տարբեր բնագավառներից այցելում են այստեղ, կազմակերպում սեմինարներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։ Գյուղն ունի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում նահատակված հերոսների հուշարձան կոթողներ։ Վերջինիս հեղինակն է հայտնի քանդակագործ, գյուղի բնակիչ և պատվավոր քաղաքացի Արսեն Փանոսյանը, որը նաև հարավից գյուղ մուտք գործող ճանապարհին քանդակել է խաչքարերի մի համալիր և այն անվանել «Քրիստոնյա Հայաստան 1700»։

Սուրբ Գևորգ եկեղեցի

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելի մոտակայքում կան հանքային աղբյուր և կավճի հանք։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոնյա Հայաստան» հուշահամալիրը Արգել գյուղում

Գյուղում կա Սբ. Գևորգ եկեղեցի (1890 թ.), իսկ գյուղից արևելք գտնվում է Կարենիսի վանքը (VII դար)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգել բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]