Արսեն Փանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Փանոսյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1940(1940-09-27)
ԾննդավայրԱրգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 7, 2012(2012-06-07) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Ուշագրավ աշխատանքներՍրբոց Նահատակաց եկեղեցի
Պարգևներ
ԺՏՆՑ ոսկե մեդալ,
և Մովսես Խորենացու մեդալ
Commons-logo.svg Arsen Panosyan Վիքիպահեստում

Արսեն Պարույրի Փանոսյան (սեպտեմբերի 27, 1940(1940-09-27), Արգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2012(2012-06-07), Երևան, Հայաստան), հայ զարդանկարիչ, փայտի փորագրող, խաչքարագործ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտարվեստով սկսել է զբաղվել մանուկ հասակից, առաջին քայլերն անելով քեռու՝ անվանի քանդակագործ Հովսեփ Մարգարյանի օգնությամբ։

Ուսումնասիրելով հայկական դասական զարդարվեստն ու փորագրությունը, ստեղծել է նոր զարդանախշերի իր ուրույն ոճը և փայտի փորագրությունը հասցրել բազմաշերտության։

1950-ական թվականներին, Փանոսյանն իր աշխատանքներով մասնակցում է Երևանի ժողովրդական արվեստի թանգարանի հիմնադրմանը։

Արսեն Փանոսյանի և որդիների շատ աշխատանքներ տեղ են գտել աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ուսումնասիրելով խաչքարային արվեստը, 1980-ական թվականներից տղաների հետ սկսում է զբաղվել խաչքարագործությամբ՝ ստեղծելով ինչպես դասական, այնպես էլ նոր, իր ուրույն ոճի խաչքարեր։

1998 թվականին հայրենի Արգել գյուղում անշահախնդրորեն կառուցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարերի համալիր[1], իսկ 2001 թվականին գյուղին է նվիրել 15 խաչքարերից բաղկացած «Քրիստոնյա Հայաստան» հուշահամալիրը[2]։

Գերմանիայի Բրեմեն և Բրաունշվայգ [1] քաղաքներում նրա կերտած խաչքարերը հավերժացնում են Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։

Արսեն Փանոսյանը Հայաստանի և Արցախի տասնյակ համայնքներում ունի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարեր։ Վարպետի բազում խաչքարեր տեղադրվել են նաև հայաստանյան եկեղեցիների բակերում։

2009 թվականին խաչքարային արվեստը համամարդկային մշակութային արժեքների ցանկի մեջ ընդգրկելու համար, այլ խաչքարերի թվում, ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվեցին նաև Արսեն Փանոսյանի աշխատանքները[3]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 և 1987 թթ. մասնակցել է Մոսկվայում անցկացված ժողստեղծագործողների համամիութենական փառատոներին և արժանացել գլխավոր մրցանակի՝ ոսկե մեդալի և դափնեկրի կոչման։ Պարգևատրվել է «Լենինի 100-ամյակ» և ՀԱՄԿԽ-ի «Դիպլոմանտ» մեդալներով։ 2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2010 թվականին արժանացել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանին։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 50 ստեղծագործական տարիների ընթացքում Արսեն Փանոսյանը (հետագայում երկու որդիների՝ Արթուր և Պարույր Պարույրյանների հետ) ստեղծել է 300-ից ավելի փայտյա զարդաքանդակ և 150-ից ավելի խաչքար։

Ունեցել է 70-ից ավելի աշակերտներ, որոնցից շատերն այժմ հմուտ վարպետներ են։

Հայրենի Արգելի նրա տուն-թանգարանը շուրջ 25 տարի է անվճար բաց է բոլոր այցելուների առջև։

Արսեն Փանոսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Փանոսյանը փայտին մոտենում է այնպես, ինչպես Պագանինին ջութակին...: Aquote2.png


Aquote1.png Վարպետ Արսենի աշխատանքները ստեղծվում են նախ հոգում, ապա կերտվում ձեռամբ...: Aquote2.png


Aquote1.png Փանոսյանն իր արվեստով շարունակում է հայ ժողովրդական արվեստի ոգուն հատուկ գեղեցիկը, բարին և մնայունը...: Aquote2.png


Aquote1.png Դիտում եմ ու ապշում, էս մեր անհամբեր ժողովրդից ոնց է այսքան համբերություն ունեցող մարդ ծնվել` Արսեն Փանոսյան այր` փայտարվեստի կախարդը... Հալալ ա...: Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]