Չարենցավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Չարենցավան
հայ․՝ Չարենցավան
Charentsavan town1.jpg
Կոորդինատներ: 40°24′35″ հս․ լ. 44°38′35″ ավ. ե. / 40.40972° հս․. լ. 44.64306° ավ. ե. / 40.40972; 44.64306
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Հիմնադրված է 1948 թ.
Այլ անվանումներ մինչև 1967Լուսավան
Տվյալ կարգավիճակում 1961 թվականից
Մակերես 5 կմ²
ԲԾՄ 1 660 մ
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 20 500[1] մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Armenian Apostolic Church logo.pngՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն չարենցավանցի
Ժամային գոտի UTC+04:00
Հեռախոսային կոդ +374 (226)
Փոստային ինդեքսներ 2501, 2502
##Չարենցավան (Հայաստան)
Red pog.png
##Չարենցավան (Կոտայքի մարզ)
Red pog.png

Չարենցավան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 12 կմ հարավ-արևմուտք[2][3]։

Հիմնադրվել է 1947 թվականի փետրվարի 23-ին, որպես ավան Լուսավան անվանմամբ։ 1961 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Եղիշե Չարենցի 70-ամյակի կապակցությամբ խորհրդային իշխանությունը վերանվանել է քաղաքը Չարենցավան։ Քաղաքը գտնվում է Հրազդան գետի ափին, Երևանից 25 կմ հյուսիս։ Քաղաքի մոտակայքով անցնում է երկաթգիծ, ինչպես և M4 մայրուղին, որը միացնում է Երևանը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հետ

«Գանգրահեր տղա», Չարենցավան քաղաքի մուտքի մոտ, ճարտարապետ՝ Հենրիկ Առաքելյան, քանդակագործ՝ Խաչիկ Միրիջանյան

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1979 1989 2001 2004 2015
Բնակիչ 24590 32229 25039 24800 20500

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական կենտրոն է։ Բնակիչների մի մասը զբաղվում է մեքենաշինությամբ, հանքային ջրերի, գործիքների արտադրությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցավանի շրջակայքում կա քարե դարի աշելյան ժամանակաշրջանի կայան։ Այնտեղ է գտնվում Եղիշե Չարենցի արձանը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]