Անաստաս Միկոյան
Անաստաս Միկոյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
հուլիսի 15 1964 - դեկտեմբերի 9, 1965 | |||
Նախորդող | Լեոնիդ Բրեժնև | ||
Հաջորդող | Նիկոլայ Պոդգորնի | ||
| |||
փետրվարի 28, 1955 - հուլիսի 15, 1964 | |||
Նախորդող | Նիկոլայ Բուլգանին | ||
Հաջորդող | Միխայիլ Պերվուխին | ||
| |||
ապրիլի 27, 1954 – փետրվարի 28, 1955 - մարտի 19, 1946 – մարտի 5, 1953 | |||
| |||
հունվարի 29, 1938 – մարտի 4, 1949 - օգոստոսի 24, 1953 – հունվարի 22, 1955 | |||
| |||
փետրվարի 1, 1935 - ապրիլի 8, 1966 | |||
| |||
հուլիսի 23, 1926 – - փետրվարի 1, 1935 | |||
Կուսակցություն՝ | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն (1915–1918) Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն (1918–1966) | ||
Կրթություն՝ | Ներսիսյան դպրոց | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, հեղափոխական և գրող | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | 1895 նոյեմբերի 25 | ||
Ծննդավայր | ![]() | ||
Վախճանի օր | հոկտեմբերի 21, 1978 (տարիքը 82) | ||
Վախճանի վայր | ![]() | ||
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Ամուսին | Աշխեն Միկոյան (օր․ ազգանուն՝ Թումանյան) (1896–1962) | ||
Զավակներ | Սերգո Ստեփան Վանո Ալեքսեյ Վլադիմիր | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ | |||

Անաստաս Հովհաննեսի (Իվանի) Միկոյան (ռուս.՝ Анастас Иванович Микоян, նոյեմբերի 13 (25), 1895[1], Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[4] - հոկտեմբերի 21, 1978[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բոլշևիկյան հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ։ Հայտնի է որպես խորհրդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներից մեկը (1919-1974 թթ․), ինչը նույնիսկ դարձել է քաղաքական սատիրայի թեմա[5][6]։
Հայտնի է նաև Հայաստանում 2000-2800 հայերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների, մշակութային և քաղաքական գործիչների գնդակահարությունը կազմակերպելու նպատակով ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Նիկոլայ Եժովի միջոցով Ստալինին ուղղված իր դիմում-խնդրանքով[7][8], ինչպես նաև Արցախը, Նախիջևանն ու Գարդմանքը Խորհրդային Ադրբեջանի կազմում թողնելու, Հայկական հարցը միջազգային ասպարեզից հեռացնելու[9] անխախտ դիրքորոշումով և պահանջով[10][11][12][13]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895 թ. նոյեմբերի 13-ին Սանահին գյուղում (ներկայումս՝ ՀՀ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամաս)։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանը։ 1916 թվականին ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, իսկ հաջորդ տարվանից սկսել է կուսակցական աշխատանքը Թիֆլիսում և Բաքվում։
Արդեն որպես Բաքվի ՌՍԴ(բ) կ կոմիտեի նախագահության անդամ Միկոյանը խմբագրել է նաև «Социал-демократ» և «Известия Бакинского Совета» թերթերը։
Բաքվի կոմիսարների տապալումից հետո մնացել է Բաքվում՝ գլխավորելով բոլշևիկների ընդհատակյա շրջկոմը։
Թուրքերի կողմից Բաքուն գրավելուց անմիջապես առաջ Միկոյանը կարողացավ հասնել կոմիսարների ազատ արձակման ու էվակուացիայի կազմակերպմանը։ Այնուհետև նա կոմիսարներին շոգենավով դուրս բերեց Բաքվից, սակայն Կրասնովոդսկում նրանք նորից ձերբակալվեցին։ Միկոյանն ազատվեց 1919 թ. փետրվարին և հենց նույն տարվա մարտից սկսեց ղեկավարել ՌԿԿ (բ)-ի կովկասյան մարզկոմի Բաքվի բյուրոն։
1919 թ. հոկտեմբերին նա կանչվեց Մոսկվա և դարձավ ՌԿԳԿ անդամ։ Բոլշևիկների կողմից Բաքուն գրավելուց հետո Միկոյանը վերադարձավ Բաքու որպես 11-րդ բանակի ռազմահեղափոխական կոմիտեի լիազոր։ Այնուհետև, մինչև 1920 թվականը ղեկավարել է Նիժնի Նովգորոդի նահանգային կոմիտեն։
1926-1949 թթ․ և 1953-1955 թթ․ եղել է ԽՍՀՄ Կառավարության կազմում, ղեկավարելով, ըստ հերթականության, ԽՍՀՄ Արտաքին և ներքին առևտրի, Մատակարարման, Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատները, Արտաքին առևտրի, Առևտրի նախարարությունները։ 1946–1949 թթ․ և 1953-1955 թթ․ նա նաև ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի տեղակալն էր, 1957-1964 թթ՝ առաջին տեղակալը։
Անաստաս Միկոյանի անվան հետ է կապված ԽՍՀՄ սննդի արդյունաբերության ծավալումը։ Դեռևս 1931 թ., հանդիսանալով ԽՍՀՄ Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսար, Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ կառավարությանը ներկայացրեց Խորհրդային սննդի արդյունաբերության զարգացման համալիր ծրագիր։ 1936 թ. Միկոյանը իր կնոջ՝ Աշխենի հետ երկու ամիս այցով գտնվեց ԱՄՆ-ում (ԽՍՀՄ պատմության մեջ կառավարության գործող անդամի ամենաերկարատև արտաքին ուղևորությունն էր), որի ընթացքում հիմնավորապես ուսումնասիրեց ամերիկյան սննդի արդյունաբերությունը, մեծ ծավալի տեխնիկական գնումներ կատարվեցին, որոնք նպաստեցին Խորհրդային սննդի արդյունաբերության վերազինմանը։ Միկոյանի շնորհիվ ԽՍՀՄ-ում սկսվեց պաղպաղակների արտադրությունը։ Մինչև իր պաշտոնավարման վերջը Անաստաս Միկոյանն անձնական հսկողության տակ էր պահում պաղպաղակի որակը։
1962 թ․ ակտիվորեն մասնակցել է Կարիբյան ճգնաժամի կարգավորմանը, անձամբ բանակցելով Ջոն Քենեդու և Ֆիդել Կաստրոյի հետ։ Այդ ընթացքում Մոսկվայում մահացավ նրա կինը։ 1963 թ․ նոյեմբերի նա ներկայացնում էր ԽՍՀՄ ղեկավարությունը Ջոն Քենեդու թաղման արարողությանը։

1964 թ․ հուլիսի 15–ից 1965 թ․ դեկտեմբերի 9–ը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահն էր։ Այնուհետև մինչև 1974 թ․ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի անդամ էր։
Նրա անունով է կոչվում Մոսկվայի միսկոմբինատը[14]։
Առանձին գրքով ռուսերեն հրատարակվել են նրա հիշողությունները՝ «Այսպես եղել է» վերնագրով
Անաստաս Միկոյանը մահացել է 1978թ. հոկտեմբերի 21-ին Մոսկվայում, 82 տարեկան հասակում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղբայրը՝ Արտեմ Հովհաննեսի Միկոյան, ՄիԳ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտոր։
- Կինը՝ Աշխեն Ղազարի Թումանյան (1896-1962 թթ․)։
- Կնոջ եղբայրը՝ Հայկ Ղազարի Թումանյան, ռազմական գործիչ, գեներալ։
- Որդիները՝
- Ստեփան Անաստասի Միկոյան, (1922-2017 թթ․) փորձարկող օդաչու։
- Վլադիմիր Անաստասի Միկոյան, (1924-1942 թթ․) ռազմական օդաչու, զոհվել է Ստալինգրադի համար մարտերում։
- Ալեքսեյ Անաստասի Միկոյան, (1925-1986 թթ․) ռազմական օդաչու։
- Հովհաննես (Վանո) Անաստասի Միկոյան, (1927-2016 թթ․) ինժեներ–կոնստրուկտոր։
- Սերգո Անաստասի Միկոյան, (1929-2010 թթ․) միջազգայնագետ-պատմաբան։
- Թոռը՝ Անաստաս Ալեքսեյի Միկոյան (կեղծանունը՝ Ստաս Նամին), երաժիշտ, կոմպոզիտոր։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պայքարի ուղիով, գիրք 1, Ե., 1972։
- Քսանական թվականների սկզբին (1919-1924 թթ. սկիզբը), Ե., 1978։
- Так было։ Размышления о минувшем, М., 1999.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Микоян С., Анатомия Карибского кризиса, М., 2006.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Микоян Анастас Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ "Он сам смеялся над шуткой "от Ильича до Ильича"
- ↑ «Микоян пишет мемуары…»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին։ Վերցված է 2015 թ․ հունվարի 7
- ↑ Ռուսաստանի պետական արխիվի սոցիալ-քաղաքական պատմության բաժնի ֆոնդ։
- ↑ 1 2 Այն փաստաթուղթը, որով Անաստաս Միկոյանը խնդրում է Ստալինին Հայաստանում գնդկահարվող անձանց թիվը 700-ով ավելացնել։
- ↑ Անաստաս Միկոյանի սարսափելի նամակը
- ↑ Միկոյանի արձանը որպես հիշեցում(հոդված hetq.am կայքում)
- ↑ Անաստաս Միկոյան՝ հայ քաղաքական մտքի ամենահայտնի ու ամենահակասական գործիչը (հոդված ankakh.com կայքում)(չաշխատող հղում)
- ↑ Անաստաս Միկոյան. ինչ է արել նա Հայաստանի համար և ինչու նրա արձանը պետք է դրվի Երևանում (հոդված news.am կայքում)
- ↑ armeniatotalitaris.am http://www.armeniatotalitaris.am/?p=6215։ Վերցված է 2021 թ․ մարտի 23
- ↑ «Միկոյանի» միսկոմբինատի պաշտոնական կայքէջը
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անաստաս Միկոյան կատեգորիայում։ |
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Սանահին գյուղում ծնվածներ
- Հոկտեմբերի 21 մահեր
- 1978 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ գեներալներ
- Հայ աթեիստներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային դիվանագետներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- Ռուս հեղափոխականներ
- Հայ հեղափոխականներ
- Հայ պետական գործիչներ
- Խորհրդային հուշագիրներ
- Խորհրդահայեր