Լեոնիդ Բրեժնև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Բրեժնև
Леонид Брежнев
Staatshoofden, portretten, Bestanddeelnr 925-6564.jpg
Դրոշ
ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար
հոկտեմբերի 14, 1964 - նոյեմբերի 10, 1982
Նախորդող Նիկիտա Խրուշչով
Հաջորդող Յուրի Անդրոպով
Դրոշ
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
հունիսի 16, 1977 - նոյմբերի 10, 1982
Նախորդող Նիկոլայ Պոդգորնի
Հաջորդող Վասիլի Կուզնեցով
 
Կուսակցություն՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
(1929–1982)
Կրթություն՝ Դնեպրի պետական ​​տեխնիկական համալսարան (1935)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ, ռազմական գործիչ և land surveyor
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր 1906 դեկտեմբերի 19
Ծննդավայր Ռուսաստան Կամենսկոե, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 10, 1982(1982-11-10) (տարիքը 75)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զարեչե, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Գերեզման Կրեմլի պատի պանթեոն
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Հայր Իլյա Բրեժնև[1]
Մայր Նատալիա Բրեժնևա[1]
Ամուսին Վիկտորիա Բրեժնևա (1928)
Զավակներ Գալինա Բրեժնևա
Յուրի Բրեժնև
 
Ինքնագիր Leonid Brezhnev Signature.svg
 
Պարգևներ

Խորհրդային Միության հերոս, Լենինի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Կառլ Մարքսի շքանշան, Սպիտակ առյուծի շքանշան, Կլեմենտ Գոտվալդի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, «Հաղթանակ» շքանշան, II աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան, «Օդեսսա պաշտպանության համար» մեդալ, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Պրահայի ազատագրման համար» մեդալ, Medal "For the Restoration of the Black Metallurgy Enterprises of the South"?, «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ, Կառլ Մարքսի անվան ոսկե մեդալ, Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ, Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, Լենինի շքանշան, Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, Լենինի շքանշան, Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, Լենինի շքանշան, Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ), Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինի շքանշան, «Մուրճ և մանգաղ» մեդալ, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ», Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ», «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, ԽՍՀՄ պետական զինանշանի ոսկե պատկերով պատվավոր զենք, Մայիսի շքանշան, Ազատության արև շքանշան, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս, Գեորգի Դիմիտրովի շքանշան, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս, Գեորգի Դիմիտրովի շքանշան, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս, Գեորգի Դիմիտրովի շքանշան, Հունգարիայի Հանրապետության դրոշի շքանշան, Հունգարիայի Հանրապետության դրոշի շքանշան, Աշխատանքի հերոս, Հո Շի Մինի շքանշան, Ոսկե Աստղ շքանշան, ԳԴՀ հերոս, ԳԴՀ հերոս, Կառլ Մարքսի շքանշան, ԳԴՀ հերոս, Կառլ Մարքսի շքանշան, «Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան, «Ինդոնեզիայի Հանրապետության աստղ» շքանշան, «Ինդոնեզիայի Հանրապետության աստղ» շքանշան, Պետական դրոշի շքանշան, Կուբայի Հանրապետության հերոս, Խոսե Մարտի շքանշան, Կառլոս Մանուել դե Սեսպեդես շքանշան, Պլայա Խիրոն շքանշան, Մոնղոլական ժողովրդական հանրապետության հերոս, Սուխբաաթարի օրդեն, Սուխբաաթարի օրդեն, Սուխբաաթարի օրդեն, Սուխբաաթարի օրդեն, Jubilee Medal "30 years of the Victory in Khalkhin-Gol"?, «Մոնղոլական Ժողովրդական Հեղափոխության 50 տարի» մեդալ, «Մոնղոլական Ժողովրդական Բանակի 50-ամյակ» մեդալ, Պերի արևի օդենի մեծ խաչ, Virtuti Militari շքանշանի մեծ խաչ, Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, Գրյունվալդի Խաչի 2-րդ աստիճանի շքանշան, Հաղթանակի և Ազատության մեդալ, Ռումինիայի սոցիալիստական հանրապետության աստղի շքանշան, «Սոցիալիզմի հաղթանակ» շքանշան, Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով, ՉԽՍՀ հերոս, ՉԽՍՀ հերոս, Կլեմենտ Գոտվալդի շքանշան, Կլեմենտ Գոտվալդի շքանշան, ՉԽՍՀ հերոս, Կլեմենտ Գոտվալդի շքանշան, Սպիտակ առյուծի շքանշանի շղթա, Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ), Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ), մեդալ թշնամու դեմ ցուցաբերած արիության համար, Q11692063?, «Զենքի ոլորտում բարեկամության ամրապնդման» մեդալ, Հարավսլավական մեծ աստղի շքանշան, Ազատության շքանշան, Դիմիտրովյան մրցանակ, Gold Mercury International Award?, Q16700277?, Լենինյան մրցանակ, ՄԱԿ-ի խաղաղության մեդալ և «Օդրայի, Նիսի և Բալթիկայի համար» մեդալ

Լեոնիդ Իլյիչ Բրեժնև (ռուս.՝ Леонид Ильич Брежнев, ուկր.՝ Леонід Ілліч Брежнєв, դեկտեմբերի 19 1906 (հունվարի 1 1907)[2][4][5][…], հունվարի 1, 1907(1907-01-01)[6] կամ դեկտեմբերի 19, 1906(1906-12-19)[7], Դնեպրոձերժինսկ, Romankovskaya volost, Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1982(1982-11-10)[2][3][4][…], Զարեչե (քաղաքատիպ ավան, Օդինցովսկի շրջան), ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական և պետական գործիչ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար (1964-1984), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ (1960–1964, 1977-1982), Lենինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Խորհրդային Միության քառակի հերոս, սոցիալիստական աշխատանքի հերոս

Ծնվել է Ռուսական կայսրության Եկատերինոսլավի նահանգի Կամենսկոե քաղաքում։ 1927 թվականին ավարտել է Կուրսկի մելիորատիվ-հողաշինարարական տեխնիկումը։ Որպես հողաշինարար աշխատել է Բելառուսիայում, Կուրսկի նահանգում, Ուրալում։ 1935 թվականին ավարտել է Դնեպրոձերժինսկի մետալուրգիական ինստիտուտը և աշխատել տեղի մետալուրգիական գործարանում որպես ինժեներ։ 1937 թվականին ընտրվել է Դնեպրոձերժինսկի քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1938 թվականի մայիսից՝ ՈւԿ(բ)Կ Դնեպրոպետրովսկի մարզկոմի բաժնի վարիչ, 1939 թվականի փետրվարից՝ քարտուղար։

1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է Հարավային ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, 18-րդ բանակի քաղվարչության պետ, Չորրորդ Ուկրաինական ռազմաճակատի քաղվարչության պետ։ 1943 թվականին Բրեժնևին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Մասնակցել է մարտական գործողությունների Կովկասում, Ղրիմում, Ուկրաինայում, ինչպես նաև Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի գրավման համար մղված մարտերին։

1946 թվականի օգոստոսից եղել է Զապորոժիեի, 1947 թվականի նոյեմբերից՝ Դնեպրոպետրովսկի մարզկոմի առաջին քարտուղար, 1950 թվականի հուլիսից՝ Մոլդավիայի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XIX համագումարում ընտրվել է ՍՍԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամության թեկնածու և ԿԿ-ի քարտուղար։ 1953 թվականի մարտից մինչև 1954 թվականի փետրվարը եղել է խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի գլխավոր քաղվարչության պետի տեղակալ, 1954 թվականի փետրվարից՝ Ղազախստանի կոմկուսի ԿԿ-ի երկրորդ, 1955 թվականի օգոստոսից՝ առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XX համագումարում Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, Նախագահության անդամության թեկնածու և ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1957 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ։ ԽՍՀՄ Գերագույն սովետի V գումարման V նստաշրջանում (1960 թվականի մայիս) ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, 1963 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ 1964 թվականի հոկտեմբերին Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, փոխարինելով Նիկիտա Խրուշչովին։ Եղել է ԽՍՀՄ III—IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, դրա Նախագահության անդամ։

1961 թվականին Բրեժնևին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի, 1966 թվականին՝ Սովետական Միության, 1973 թվականին՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչում, պարգևատրվել է ԳԴՀ բարձրագույն՝ «Կարլ Մարքս» շքանշանով (1974), Կուբայի Հանրապետության՝ «Խոզե Մարտի» (1974), ԼԺՀ «Վիրտուտի միլիտարի» (զինվորական արիության) շքանշաններով (1974), ՄԺՀ պատվավոր քաղաքացու Ոսկե աստղի շքանշանով, արժանացել է «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի (1973)։ Պարգևատրվել է Ֆ․ Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով (1975), Լենինի չորս, Կարմիր դրոշի երկու և այլ շքանշաններով։

Բրեժնևի կառավարման տարիները բնութագրվում էին քաղաքական հարաբերական կայունությամբ, ինչպես նաև կոռուպցիայով, անարդյունավետությամբ, տնտեսական լճացմամբ[8]։


Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Л. И. Брежнев. «Ленинским курсом»։ Речи и статьи. (В 9-ти томах, 5523 страницы) — Издательство։ М.։ Политиздат, 1970—1982.
  • Л. И. Брежнев. Воспоминания («Малая земля», «Возрождение», «Целина»). — ж-л. «Новый мир», 1978, № 2, 5, 11.
  • Л. И. Брежнев. Воспоминания (Глава 1 «Жизнь по заводскому гудку». Глава 2 «Чувство Родины». Глава 3 «Малая земля». Глава 4 «Возрождение». Глава 5 «Молдавская весна». Глава 6 «Целина». Глава 7 «Космический Октябрь». Глава 8 «Слово о коммунистах»). М., ИПЛ, 1983.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 558 CC-BY-SA-icon-80x15.png