Վլադիմիր Լենինի անվան մրցանակը հիմնադրվել է 1925 թվականի հունիսի 23-ին ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ։ Սկզբնականում տրվում էր ոչ միայն գիտական աշխատանքներին «Լենինի ամենամոտ գաղափարների հետազոտական գործունեությանը խթանելու նպատակով, մասնավորապես ուղղությամբ սերտ կապը գիտության և կյանքի», այլ նաև «գիտության և կապի ուղղությամբ»։
1935-ից 1957 թվականներին մրցանակը չէր տրվում։ 1941-1952 թվականներին շնորհվում էին Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակներ։
1956 թվականի օգոստոսի 15-ին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշեցին վերականգնել Վ. Ի. Լենինի անվան մրցանակը և այն շնորհել ամեն տարի Վ. Լենինի ծննդյան օրը՝ ապրիլի 22-ին։ 1957 թվականին վերականգնվեց լենինյան մրցանակի պարգևատրումը գիտական աշխատանքների, ճարտարապետական և տեխնիկական կառույցներր, ազգային տնտեսության և տեխնիկական ոլերտում կատարված գյուտերի համար։ Լենինի մրցանակը տրվում էր նաև գրականության և արվեստի բնագավառում նշանակալից ստեղծագործությունների համար։ 1960 թվականի մարտին Լենինյան շքանշանը տրվում էր նաև լրագրության և հրապարակախոսության ոլորտում[1]։
↑Брежнев, Леонид Ильич|Л. И. Брежнев и Тихонов, Николай Семёнович|Н. С. Тихонов являлись лауреатами Ленинской премии по литературе и Международной Ленинской премии «За укрепление мира между народами».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 564)։