ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ
Совет министров СССР

Մինիստրների խորհուրդի նախկին գրասենյակը Կրեմլում
Հապավում ԽՍՀՄ ՄԽ
Լուծարված 1991
Տիպ Պետական մարմին
Տեղագրություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ (այժմ՝ Ռուսաստան ՌԴ)
Տարածաշրջան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Նախորդող Ժողովրդական կոմիսարների խորհուրդ

ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ (ռուս.՝ Совет министров СССР), պետական իշխանության բարձրագույն գործադիր կարգադրիչ մարմին, կառավարություն նախկին ԽՍՀՄ-ում։ Կազմավորվել է 1946-ին՝ ժողովրդական կոմիսարների խորհրդի փոխարեն։

Կազմվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից՝ հերթական գումարման առաջին նստաշրջանում, հետևյալ կազմով՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդի նախագահ, նախագահի առաջին տեղակալներ և տեղակալներ, ԽՍՀՄ մինիստրներ, ԽՍՀՄ պետական կոմիտեների նախագահներ։ Խորհուրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնել են նաև միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների նախագահները։ Խորհուրդն հանդես է եկել որպես ընդհանուր իրավասության մարմին, որի գերակայությունների մեջ է եղել լուծել ԽՍՀ Միության տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը, բացառությամբ ԽՍՀՄ Գերագույն սովետին և վերջինիս Նախագահությանը վերապահված հարցերի։

Կոչված է եղել ապահովել ժողովրդական տնտեսության և սոցիալ-մշակութային շինարարության ղեկավարումը, մշակել և իրականացնել միջոցառումներ ժողովրդի բարեկեցության և կուլտուրայի աճի ապահովման համար, զարգացնել գիտությունն ու տեխնիկան, ռացիոնալ օգտագործել և պահպանել բնական ռեսուրսները, ամրապնդել դրամական և վարկային համակարգը, գների, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության միասնական քաղաքականություն վարել, կազմակերպել պետական ապահովագրություն և հաշվառման ու վիճակագրության միասնական համակարգ, կազմակերպել արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական ձեռնարկությունների ու միավորումների, տրանսպորտի և կապի ձեռնարկությունների, բանկերի, ինչպես նաև միութենական ենթակայության այլ կազմակերպությունների ու հիմնարկների կառավարումը։

Խորհուրդն իրականացրել է նաև զինված ուժերի շինարարության ընդհանուր ղեկավարումը, որոշել իսկական զինվորական ծառայության համար զորակոչի ենթակա քաղաքացիների ամենամյա կոնտինգենտը, ապահովել արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը և այլն։ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը ԽՍՀՄ օրենքների, Գերագույն սովետի ու դրա Նախագահության այլ ակտերի հիման վրա, և ի կատարումն դրանց, հրատարակել է ԽՍՀՄ ողջ տերիտորիայում պարտադիր կատարման ենթակա որոշումներ ու կարգադրություններ, ստուգել դրանց կատարումը։ Առավել կարևոր համապետական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունել է ԽՄԿԿ Կենտկոմի հետ համատեղ։ Միավորել և ուղղություն է տվել ընդհանուր միութենական և միութենական-հանրապետական մինիստրությունների և պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների աշխատանքին։ ԽՍՀՄ տնօրինությանը վերապահված հարցերում իրավունք է ունեցել կասեցնել միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների որոշումների ու կարգադրությունների կատարումը, չեղյալ հայտարարել ԽՍՀՄ մինիստրությունների, ԽՍՀՄ պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների ակտերը։ Մինիստրների խորհուրդներ ունեն նաև միութենական և ինքնավար հանրապետությունները։

ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի Նախագահները[խմբագրել]

ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի (1946-ից՝ Մինիստրների խորհուրդի) նախագահներ են եղել՝

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png