Բնական ռեսուրսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնական ռեսուրսներ, բնության մարմիններ և ուժեր, որոնք արտադրողականության զարգացման և ուսումնասիրության տվյալ փուլում կարող են օգտագործվել մարդկային հասարակության պահանջմունքների բավարարման համար։

Բնական ռեսուրսներ, կենդանի և ոչ կենդանի բնության օբյեկտների ամբողջություն, բնական միջավայրի բաղադրամասեր, որոնք շրջապատում են մարդուն և որոնք գործածվում են հասարակական արտադրության պրոցեսում, մարդու և հասարակության նյութական և մշակութային պահանջմունքների համար։

Դասակարգում[խմբագրել]

  • Բնական բաղադրամասերի ռեսուրսներ (հանքային, կլիմայական, կենդանական, ջրային, բուսական, հողային, արմատական, կենդանական աշխարհի)
  • Բնական-տարածքային համալիրներ (լեռնա-արդյունաբերական, ջրատնտեսական, անտառատնտեսական)

Ըստ տնտեսական օգտագործման տեսակների

  • արդյունաբերական արտադրության ռեսուրսներ
  • գյուղատնտեսական արդյունաբերության ռեսուրսներ/ գյուղակլիմայան, հողաընդերքային (Բուսական ռեսուրսներ- կերային, սննդային)

ըստ սպառման աստիճանի

  • սպառվող
    • չվերականգնվող(հանքային, հողային ռեսուրսներ/վերականգնվող/բնական և կենդանական աշխարհի ռեսուրսներ)
    • ոչ լիարժեք վերականգնվող ռեսուրսներ- վերականգման արագությունը ցածր է տնտեսական օգտագործման մակարդակից( մշակաման ենթակա հողեր, անտառներ, տարածաշրջանային ջրային ռեսուրսներ)
  • չսպառվող ռեսուրսներ(ջրային, կլիմայական)

ըստ փոխարինման աստիճանի

  • Չփոխարինվող
  • փոխարինվող

ըստ օգտագործման չափանիշների

  • արտադրական արդյունաբերության, գյուղատնտեսական
  • պոտենցիալ-հեռանկարային
  • ռեկրեացիոն (բնական համալիրներ և նրանց բաղադրամասեր, մշակութա-պատմական վայրեր, տարածքի տնտեսական պոտենցիալ)