Սարգիս Լուկաշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Լուկաշին
Sergey-Lukashin-Sargis-Srapionyan.jpg
Ծնվել է հունվարի 12, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:12|2|0}})
Ծննդավայր Նոր Նախիջևան, Ռուսաստան
Մահացել է 1937
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն քաղաքական գործիչ և հեղափոխական
Զբաղեցրած պաշտոններ Հայաստանի Հանրապետության վարչապետ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Սարգիս Լուկաշին (Սրապիոնյան) (հունվարի 12, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:12|2|0}}), Նոր Նախիջևան, Ռուսաստան - 1937), հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Ժողկոմխորհի նախագահ 1922-1925 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Փետրվարյան հեղափոխության օրերին ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահ։ 1918-1921 թվականներին ղեկավար աշխատանք է տարել Դոնի մարզում։ 1921-1922 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար։ Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էր։

Երբ Լուկաշինը ստանձնեց ժողկոմխորհի նախագահի պաշտոնը, երկիրը դեռևս գտնվում էր ծանր վիճակում. տնտեսությունն ամբողջապես քայքայված էր, և նրա առաջին գործը երկրի տնտեսության վերականգնումն ու արդյունաբերական ձեռնարկությունների գործարկումն էր։ Արդյունաբերությունն առանց էներգետիկ ռեսուրսների, բնականաբար, աշխատել չէր կարող, ուստի Լուկաշինը ձեռնամուխ եղավ Հայաստանում էներգետիկ բազայի ստեղծմանը. 1923 թվականին սկսվեցին կառուցվել հիդրոէլեկտրակայաններ։ Առաջինը Հրազդան գետի վրա կառուցված Երևանի հիդրոէլեկտրակայանն էր, որի շինարարությունն ավարտվեց 1926 թվականին, երբ Լուկաշինն այլևս վարչապետ չէր։

Լուկաշինի պաշտոնավարության շրջանում շարունակվեց ներգաղթը, որն սկսվել էր Ալեքսանդր Մյասնիկյանի գործունեության ընթացքում։ Հիմնականում հայրենիք տեղափոխվեցին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Միջագետքում ապրող հայերը։

Լուկաշինի կյանքի ավարտը ևս ողբերգական էր։ Նա քաղաքական գործիչների այն սերնդից է, որը Ստալին-Եժով-Բերիա եռյակի ստեղծած մթնոլորտի զոհը դարձավ։ Լուկաշինը մեղադրվեց՝ որպես «հակապետական գործիչ», «օպոզիցիային հարած» և 1937 թվականին գնդակահարվեց։[1]

Նախորդող
Ալեքսանդր Մյասնիկյան
ՀՀ Վարչապետ
Սարգիս Լուկաշին

1922—1925
Հաջորդող
Սարգիս Համբարձումյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]