Ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 5-ին։ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնականանասնաբույժի որակավորմամբ։ 1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ 1967-1970 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, 1970-1978 թվականներին՝ ՀամԼԵԿԵՄ կենտկոմի քարտուղար։ 1978-1986 թվականներին աշխատել է ԽՄԿԿ կենտկոմի ապարատում, 1986-1988 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1988-1990 թվականներին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ 1991-1999 թվականներին աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում, 1999-2003 թվականներին եղել է՝ ՀՀ դեսպանԲելառուսում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում[3]։
↑Ով ով է.հայեր(կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ.,Հ.1,Աբալյան-Ղուշչյան,2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 322)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։