Հայկ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Հովսեփյան
Ծնվել է հունվարի 19, 1891(1891-01-19)
Ծննդավայր Կարսի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել է սեպտեմբերի 10, 1937(1937-09-10) (46 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Լազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան

Հայկ Ալեքսանդրի Հովսեփյան (1891 թ. հունվարի 19, գ. Բաշկադըքլար (Կարսի մարզում) - 1937), ռազմական գործիչ, 2-րդ կարգի բանակային կոմիսար։ ՌՍԴԲԿ անդամ 1913 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1911), սովորել է ՄՊՀ բժշկական ֆակուլտետում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ Հոկտեմբերյան հեղաշրջումից (1917) հետո աշխատել է Ռուսաստանի ազգությունների և առողջապահության կոմիսարիատներում (1918-1920)։ 1921 թվականին գործուղվել է Հայաստան, 1922 թվականին՝ նշանակվել Հայկական հրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1925-1927 թվականներին Կովկասյան բանակի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1927 թվականին ընտրվել է ՀԿ (բ) Կ ԿԿ առաջին քարտուղար, 1928 թվականին նշանակվել Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1929-1937 թվականներին՝ կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչությունում՝ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ։ Անդրֆեդերացիայի ԿԳԿ անդամ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png