Անտոն Քոչինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Անտոն Քոչինյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | նոյեմբերի 25, 1913 |
| Ծննդավայր | Վահագնի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | դեկտեմբերի 1, 1990[1] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Chairman of the Council of Ministers of the Armenian SSR?, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և First Secretary of the Armenian Communist Party? |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Անտոն Երվանդի Քոչինյան (նոյեմբերի 25, 1913, Վահագնի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1990[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական և պետական գործիչ։ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1966-1974 թվականներին։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի Կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը (Երևան, 1935 թվական), ՀԱՄԿ(բ)Կ կենտկոմին կից կուսկազմակերպիչների բարձրագույն դպրոցը (Մոսկվա, 1946 թվական), ԽՄԿԿ կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (Մոսկվա, 1959 թվական)։
1935-1937 թվականներին աշխատել է շրջանային թերթերում, եղել խմբագիր։ 1937 թվականին ընտրվել է ՀԼԿԵՄ Ազիզբեկովի շրջկոմի առաջին քարտուղար, 1938 թվականին՝ ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար, 1939 թվականին՝ առաջին քարուղար։ 1946 թվականին ընտրվել է ՀԿ (բ) կ կենտկոմի քարտուղար, 1952 թվականի հունվարին՝ ՀԿ (բ) կ Երևանի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար, նոյեմբերին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ, մինչև 1966 թվականի հունվար։ ԽՍՀՄ (1950-1975 թվականներ) և ՀԽՍՀ (1951-1975 թվականներ) Գերագույն խորհրդի պատգամավոր։
Քոչինյանը մեծ ներդրում ունի երկրի տնտեսական և մշակութային առաջընթացում։
Նրա պաշտոնավարության ժամանակ սկսեց կառուցվել Արփա-Սևան ջրատարը։ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը նույնպես պատկանում է Անտոն Քոչինյանին, որը հետո կյանքի կոչեց Կարեն Դեմիրճյանը։ Նրա պաշտոնավարման օրոք է կառուցվել Եղեռնի հուշարձանը։
Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղադրվել են նրա կիսանդրիները Երևանում և Վահագնի գյուղում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի նամականիշ
-
Անտոն Քոչինյանի հուշատախտակը Երևանի Չարենցի 29 հասցեում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
| ||||||||||||||
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։ |
| ||||||||||||
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Վահագնի գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- Կուսակցական գործիչներ
- ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի վարչապետներ
- Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահներ




