Լևոն Տեր-Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Տեր-Պետրոսյան
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան
Levon ter-petrosian.jpg
ՀՀ 1-ին նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ հոկտեմբերի 16, 1991
Լքեց պաշտոնը՝ փետրվարի 3, 1998
Փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյան (1991-1996)
Կուսակցություն՝ Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) (1989-2013), Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) (2013-)
Նախորդող՝ պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող՝ Ռոբերտ Քոչարյան
Ծննդյան օր՝ հունվարի 9, 1945 (70 տարեկան)
Ծննդավայր՝ Հալեպ, Սիրիա
Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը

Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան (ծն. Հունվար 9, 1945 թ.), Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (1991-1998 թթ.)։ Հրաժարական է տվել 1998 թվականի փետրվար 3-ին։ Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Նախնիները[խմբագրել]

Տեր-Պետրոսյան ընտանիքը սերում է Կիլիկիո կաթողիկոս Հովհաննես Հաճընցու (1705–1721 թթ.) կոնդակով 1720 թվականին Սսից Մուսա լեռ ուղարկված Պետրոս քահանայից։ Վերջինիս հետնորդները, ժամանակի ընթացքում բազմանալով, ճյուղավորվել են Մուսա լեռում հայտնի երեք մեծ գերդաստանի` բուն Տեր-Պետրոսյաններ, Աբաջյաններ և Բոյաջյաններ։ Հորից որդի փոխանցվող քահանաների շարքը Տեր-Պետրոսյան գերդաստանում ընդհատվել է 1850-ական թվականներին։ Նրանցից մեկը Կիլիկիո տարածաշրջանում հռչակվել է Անթաքալը (Անտիոքացի) Տեր-Պետրոս մականվամբ։[1]

Հորական պապը` Պետրոս Տեր-Պետրոսյան (1870-1937 թթ.), իր հաղթանդամ կազմվածքի պատճառով «Բարաքաթ (օրհնյալ)» անվանված, 1895 թվականին, հայտնի հեղափոխական Աղասի Թուրսարգիսյանի ազդեցությամբ, անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը, մասնակցել է Զեյթունի 1896թ. ապստամբության շրջանում Կիլիկիայի տարբեր վայրերում (Հաճըն, Մարաշ, Մուսա լեռ և այլն) ծագած ազատագրական շարժումներին, ինչից հետո վեց ամիս արգելափակվել է թուրքական բանտերում։ 1915 թվականին մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտին։

Մորական պապը՝ Պետրոս Ղարիբյան (մահ. 1951թ. Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում), Դաշնակցական կուսակցության համակիր, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Արգենտինա արտագնա աշխատանքից վերադառնալով, նույնպես մասնակցել է այդ հերոսամարտին։

Հորեղբայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, ուսուցիչ, 1912 թվականին սպանվել է օսմանյան բանակում։

Ընտանիքը[խմբագրել]

Հայրը՝ Հակոբ Տեր-Պետրոսյան (1908-1994 թթ.), Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ, 7-ամյա հասակում, 11-ամյա եղբոր՝ Կարապետի հետ, ուտելիք և ջուր է կրել դիրքեր։ Պատանեկության տարիներին եղել է Հնչակյան կուսակցության անդամ, իսկ հետագայում դարձել Սիրիա-լիբանանյան կոմունիստական կուսակցության հիմնադիրներից և քաղբյուրոյի մշտական անդամներից մեկը։ Ծառայած լինելով ֆրանսիական բանակի՝ Սիրիայում տեղակայված ստորաբաժանումներում՝ կուսակցական շրջանակներում հայտնի է եղել ֆրանսերեն Սոլդա (զինվոր) մականվամբ։ Բազմիցս դատվել, բանտարկվել և աքսորվել է ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից։ 1936 թվականին կամավորագրվել է Իսպանիայում մարտնչող ինտերնացիոնալ բանակին, բայց Բեյրութում ձերբակալվել է ֆրանսիական ժանդարմերիայի կողմից և աքսորվել իր ծննդավայր՝ Իսկենդերունի սանջակ։ Նույն թվականին, իր կուսակցական ընկերոջ` Ջորջ Կարապետյանի հետ, Իսկենդերունի բանտից փախցրել և Պաղեստին է անցկացրել Մերձավոր Արևելքում Կոմինտերնի հայտնի ներկայացուցիչ Նախման Լիտվինսկուն և նրա կնոջը։ 1939-ին գլխավորել է Ալեքսանդրեթի գավառը Թուրքիային հանձնելու ծրագրի դեմ ուղղված հայկական շարժումը։ 1940-1941 թթ., Սիրիա-լիբանանում հաստատված Վիշիստական ռեժիմի օրոք, ղեկավարել է Հալեպ քաղաքի ընդհատակյա դիմադրական շարժումը։ Հայաստան փոխադրվելուց հետո երկար տարիներ աշխատել է Երևանի Մյասնիկյանի անվան կահույքի գործարանում` սկզբում որպես վարպետ-կահույքագործ, այնուհետև՝ Արհկոմի նախագահ և Կուսկոմիտեի քարտուղար։ 1965 թվականից անցել է հանգստյան՝ ստանալով հանրապետական կարգի անհատական թոշակ։

Մայրը` Ազատուհի Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը՝ Ղարիբյան (1915-2003թթ.), տնային տնտեսուհի, ծնվել է Մուսա լեռան հերոսամարտի օրերին, թուրքական բանակի գնդակոծությունների տակ, լեռան քարանձավներից մեկում։

Եղբայրը` Թելման Տեր-Պետրոսյան (1937-1997 թթ.), Անդրկովկասի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկություններից մեկի` «Հրազդանմեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն (1985-1997 թթ.), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-1997 թթ.)։

Եղբայրը` Պետրոս Տեր-Պետրոսյան (1941-2014 թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ամբիոնի վարիչ։

Եղբայրը` Կամո Տեր-Պետրոսյան (ծնվ. 1946թ.), բժիշկ, սրտաբան, «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամի» ծրագրով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական համակարգի կազմակերպիչ։

Քույրը` Իսկուհի Տեր-Պետրոսյան – Սեմիրջյան (ծնվ. 1950թ. - 2015թ․), թուրքագետ, մանկավարժ, տարրական դասարանների երկարամյա ուսուցիչ։

Կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը Պլեսկովսկայա (ծնվ. 1947թ.), գերմանագետ, հեռուստալրագրող, Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ։ Կնոջ հայրը՝ Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկի (1913–1978), Սովետական բանակի կադրային սպա, Ֆիննական և Հայրենական մեծ պատերազմների մասնակից։ Կնոջ մայրը՝ Բրախա Լեյբովնա Կուրտաչ (1912–1994), բժիշկ, վերապրել է Լենինգրադի բլոկադան։ Կնոջ եղբայրը՝ Ալեքսանդր (ծնվ. 1941թ.), մահացել է բլոկադայի ժամանակ։

Որդին` Դավիթ Տեր-Պետրոսյան (ծնվ. 1975թ.), տնտեսագետ, գործարար։

Թոռները` Լևոն (ծնվ. 1997թ.), Հակոբ (ծնվ. 2003թ.) ևԼուսիա (ծնվ. 2004թ.) Տեր-Պետրոսյաններ` դպրոցական։

Կրթության և գիտական աշխատանքի շրջան[խմբագրել]

  • 1953-1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանն աշակերտել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում։
  • 1960-1963 թթ. սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում։
  • 1963-1968 թթ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող։
  • 1969-1972 թթ.` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ` աշխարհահռչակ արևելագետ-պատմաբաններ Ն. Վ. Պիգուլևսկայայի և Ա. Գ. Լունդինի ղեկավարությամբ։ Ասպիրանտական շրջանում նրա դասընկերներն են եղել Ի. Մ. Ստեբլին-Կամենսկին (1995 - 2005 թթ․ Սանկտ Պետերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս), Մ. Բ. Պիոտրովսկին (ներկայումս Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժի» տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ) և Ե. Ն. Մեշչերսկայան (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր)։
  • 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմամատենագրական հուշարձան» թեկնածուական թեզը. Գիտխորհրդի նախագահ` լեզվաբան-իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թթղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ` ասուրագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, հետագայում Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գ. Խ. Սարգսյան և եբրայագետ-արամեագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գ. Մ. Գլուսկինա։
  • 1972-1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։
  • 1978-1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ և պատասխանատու քարտուղար։ 1985-ից` նույն հաստատության ավագ գիտաշխատող է (2001–ից` հասարակական կարգով)։
  • 1982-1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում։ Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ՝ Պարգև, Եզրաս, Միքայել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբազանները և այլք։
  • 1987թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը. Գիտխորհրդի նախագահ` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ` իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ն. Բոլդիրև, եբրայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կ. Բ. Ստարկովա, բյուզանդագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր Կ. Ն. Յուզբաշյան։

Լևոն Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991), պատվավոր դոկտոր (լատ.՝ doctor honoris causa) Լա Վեռնի (1990), Ստրասբուրգի (1992), Սոֆիայի (1994) և Սորբոնի (1996) համալսարանների։

Տիրապետում է հայերենին և ռուսերենին, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքի համար միանգամայն բավարար մակարդակով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն և հին եբրայերեն լեզուներից։

Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների և բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ և այլն)։

Գիտության բնագավառում իր ուսուցիչներն է համարում Ն. Վ. Պիգուլևսկայային, Ի. Մ. Դյակոնովին, Ա. Գ. Լունդինին, Ա. Վ. Պայկովային, Լևոն Խաչիկյանին, Գագիկ Սարգսյանին, Էդվարդ Աթայանին, Հակոբ Անասյանին, Ռաֆայել Իշխանյանին, Կարեն Յուզբաշյանին և Պողոս Խաչատրյանին։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել]

ԽՍՀՄ ժամանակաշրջան[խմբագրել]

Արցախյան շարժում և Ղարաբաղ կոմիտե[խմբագրել]

ՀՀՇ-ի ստեղծումն ու ղեկվարումը[խմբագրել]

Արցախյան պատերազմ[խմբագրել]

Մութ ու ցուրտ տարիներ[խմբագրել]

Տնտեսական ճգնաժամ[խմբագրել]

1996թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններ[խմբագրել]

1998թ.-ի քաղաքական իրադրությունը[խմբագրել]

Վերադարձը ակտիվ քաղաքականություն[խմբագրել]

Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։

  • 1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, համակուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի և Գեղամ Քյուրումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երևանի կենտրոնի շենքերի պատերին։ Նույն տարիներին Տեր-Պետրոսյանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975թթ.) միջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենասիրական մի խմբակի հետ։ Համբարձումյանն, իր այլախոհական գործունեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկվայի, ապա՝ Երևանի պետական համալսարանից։ Հետագայում, ի հիշատակ Վրեժ Համբարձումյանի, Երևանի No. 17 դպրոցը կոչվել է նրա անվամբ։
  • 1966թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մասնակցության համար, իր ընկերներ Լևոն Անանիկյանի, Ռուբեն Սաքապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի և Արմինե Փափազյանի հետ, ձերբակալվել և դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երևանի բանտում, որտեղ 30-ից ավելի նրա խցակիցների թվում են եղել հետագայում հայտնի այլախոհներ դարձած Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը և Ստեփան Զատիկյանը։
  • 1967թ. ապրիլի 24-ին, Երևանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին։
  • 1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի, որի մյուս անդամներն էին` ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Հայկ Մինասյանը, Արա Կեչյանցը, Սիմոն Շահազիզյանը, կենսաբան Կարեն Շահինյանը, բանաստեղծ-արվեստաբան Ռուբեն Անղալադյանը, արևելագետներ Նիկոլայ Գևորգյանը, Երջանիկ Աբգարյանը և Ժոզեֆ Ավետիսյանը։ Ակումբի քննարկումների առարկան են եղել հայոց լեզվի պահպանման, դպրոցական կրթության, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի և Հայաստանի ապագայի խնդիրները։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Հայաստանում, իրարից անկախ, գործում էին համախոհ մտավորականների տասնյակ այդպիսի ոչ ֆորմալ ակումբներ։
  • 1987թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հասցեագրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշխատակիցների շրջանում։
  • 1988թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատենադարանի` ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պահանջագիր-նամակը։
  • 1988թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի` մարտի 5-ին՝ Գրողների միության դահլիճում, և մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած համագումարներին։
  • 1988թ. մարտին, մի խումբ ընկերներով, ստորագրահավաք է կազմակերպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում` արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով։ Ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն, ակտիվորեն մասնակցել են` Սիմոն Շահազիզյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Հրաչ Թամրազյանը, Հայկ Մինասյանը, Ալեքսանդր Թամանյանը, Գալուստ Գամազյանը, Գրիգոր Պողպատյանը, Արա Կոզմանյանը, Կարեն Շահինյանը, Մանուշակ Պետրոսյանը, Երջանիկ Աբգարյանը, Ռուբեն Անղալադյանը, Ժոզեֆ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը, Նիկոլայ Գևորգյանը, Արշակ Բանուչյանը, Արշակ Ղազարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Սեյրան Մաթևոսյանը, Արտաշես Առաքելյանը, Աղասար Հովհաննիսյանը, Սամվել Լաճիկյանը, Արտուշ Պապոյանը, Աշոտ Ղարիբյանը և այլք։
  • 1988թ. մարտ-մայիս ամիսներին սերտորեն համագործակցել է Հայաստանի մտավորականության ավագանու` Վիկտոր Համբարձումյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Զորի Բալայանի, Սերո Խանզադյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Մարո Մարգարյանի, Սեդա Վերմիշևայի հետ` նրանց օգնելով Ղարաբաղյան խնդրին և սումգայիթյան ջարդերին վերաբերող փաստաթղթերի պատրաստման և տարածման գործում։
  • 1988թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին` Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Գևորգյանը և Սամսոն Ղազարյանը։ Ելույթներով և ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հանրահավաքներում, հեղինակն է կոմիտեի և Հայոց համազգային շարժման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամավորական պատվիրանների և հասարակական պահանջագրերի։
  • 1988թ. սեպտեմբերին «Ղարաբաղ կոմիտեն», նկատի ունենալով ձերբակալվելու հավանականությունը, պայքարն ընդհատակում շարունակելու համար, ստեղծեց մի զուգահեռ գաղտնի կոմիտե հետևյալ կազմով` Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաև Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը և Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան)։
  • 1988թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների` Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստանում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով։ Դրան նախորդել էր Ղարաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանուչարովի ձերբակալությունը։ 1988թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը և «Գթություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը։ 1989թ. հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա և նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում։ Երևանում հայտարարված Արտակարգ դրության ընթացքում պարետային ժամի խախտման մեղադրանքով մեկամսյա կալանքի են ենթարկվել նաև Ղարաբաղյան շարժման շուրջ 600 ակտիվիստներ, այդ թվում հայտնի դեմքերից` Երջանիկ Աբգարյանը, Վազգեն Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արշակ Սադոյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Շահեն Պետրոսյանը, Ավետիք Իշխանյանը, Վիտյա Այվազյանը և Սմբատ Հակոբյանը։
  • 1989թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազգային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի և Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։
  • 1989թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել և չորս ամիս ապաքինվել Փարիզում։
  • 1989թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 1989թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990թ. օգոստոսի կեսը։
  • 1990թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։
  • 1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 1990թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ` քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբերակցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։
  • 1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
  • 1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
  • 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
  • 1996թ. դեկտեմբերի 3-ին, Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, վետո է դրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշող բանաձևի վրա։
  • 1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։ Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաև հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ և պատասխանատու աշխատողներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը և Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը և Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լևոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը, Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը և Վարդան Հարությունյանը։
  • 1998–2007 թվականներին զբաղվել է գիտական աշխատանքով և հրատարակել մի քանի ծավալուն գրքեր, այդ թվում՝ «Խաչակիրները և հայերը» երկհատորյակը։
  • 2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։
  • 2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը` 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատաբար հաղթանակ կտաներ [1]։
  • 2008թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասնօրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշխանությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապօրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կալանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերում։
  • 2008թ. մարտի 1-ի երեկոյան ոստիկանությունը, վերին իշխանությունների հրահանգով, հրազեն է կիրառել Մյասնիկյանի հրապարակի հարակից տարածքում առաջացած տարերային ցույցի մասնակիցների դեմ, ինչի հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել մի քանի տասնյակ մարդ։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ապօրինաբար Արտակարգ դրություն է հայտարարվել Երևան քաղաքում, և կալանավորվել են Տեր-Պետրոսյանի հարյուրավոր աջակիցներ, որոնցից 90-ը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության։
  • 2008թ. մայիս-հունիսին, հակառակ այդ սանձարձակ քաղաքական հաշվեհարդարին, նրա գլխավորած շարժումը, նախկին շարքերի և ասպարեզ իջած նոր ուժերի շնորհիվ, լիովին վերականգնվել է և աստիճանաբար լայն թափ հավաքել։
  • 2008թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրապարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում։
  • 2008–2011 թթ. «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կազմակերպած բողոքի զանգվածային ցույցերի, պիկետների, հանրահավաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել։
  • 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։[2]
  • 2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ։[3]

Զինվորական պատրաստությունը[խմբագրել]

Բանակում չի ծառայել։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։ Հետագայում՝ Լենինգրադում, Երևանում, Կիրովականում և Կրասնոդարում մասնակցելով պահեստազորի չորս հավաքների, արժանացել է դեսանտային զորքերի ավագ-լեյտենանտի կոչման։

Այլ զբաղմունքներ[խմբագրել]

Պատանեկության տարիներին խաղացել է Հայաստանի ժողովրդական դերասաններ Պերճ Գևորգյանի, Արշավիր Ղազարյանի և վաստակավոր դերասան Պարզանուշ Պարոնյանի ղեկավարած սիրողական թատրոններում։ Ուսանողական շրջանում զբաղվել է սուսերամարտով և շախմատով։ Երկու սպորտաձևից էլ լրացրել է առաջին կարգայինի նորման։ Ընդգրկվել է Երևանի պետական համալսարանի սուսերամարտի հավաքականի կազմում։ Վերջին 15 տարիներին նրա սիրելի զբաղմունքն այգեգործությունն է[2]։

Գրական-հրապարակախոսական գործունեությունը[խմբագրել]

Գիտական աշխատություններ[խմբագրել]

Գրքեր[խմբագրել]

  1. Աբրահամ Խոստովանողի «Վկայք Արևե­լի­ցը» (բնագրագիտական հետազոտություն), Երևան, 1976, 204 էջ։ Գրա­խո­սութ­յուն­ներ. Հ. Մել­քոն­յան. ՀԽՍՀ ­ԳԱ «Լրա­բեր հա­սա­րա­կա­կան գի­տութ­յուն­նե­րի», 1977, № 5, էջ 109–110, Michel van Esbroeck. Abraham le Confesseur (Ve s.) traducteur des passions des martyrs perses, à propos d’un livre récent. – «Analecta Bollandiana», t. 95, Bruxelles, 1977, p. 169–179.
  2. Անանուն Եդեսացի, Ժամանակագրություն. թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ. – «Օ­տար աղբ­յուր­նե­րը Հա­յաս­տա­նի և հա­յե­րի մա­սին 12. Ա­սո­րա­կան աղբ­յուր­ներ Բ», Երևան, 1982, 266 էջ։ Գրա­խո­սութ­յուն­ներ. Հ. Մել­քոն­յան. ՀԽՍՀ ­ԳԱ «Լրա­բեր հա­սա­րա­կա­կան գի­տութ­յուն­նե­րի», 1983, № 6, էջ 96–98, G. Dédéyan. «Revue des Études Arméniennes», N.S., t. XVII, Paris, 1983, p. 658–662.
  3. Հայ հին թարգմանական գրականություն, Երևան, 1984, 60 էջ։ Գրախոսություն․ Կարեն Յուզբաշյան, «Հայրենիքի ձայն», 23.10.1985։[3]։
  4. Древнеармянская переводная литература. Ереван, 1984, 52 с.
  5. La llittérature arménienne ancienne de traduction, trad. franç. par Aïda Tcharkhtchyan, Erevan, 1984, 48 p.
  6. Textes Arméniens relatifs à S. Éphrem, édités par Lévon Ter-Pétrossian, «Corpus Scriptorum Christianorum Orientalium», vol. 473։ Scriptores Armeniaci, tomus 15, Lovanii, in Aedibus E. Peeters, 1985, XX+ 123 p.
  7. Textes Arméniens relatifs à S. Éphrem, trad. franç par Bernard Outtier, «Corpus Scriptorum Christianorum Orientalium», vol. 474։ Scriptores Armeniaci, tomus 16, Lovanii, in Aedibus E. Peeters, 1985.
  8. Ասորիների դերը Հայկական Կիլիկիո մշակութային կյանքում ԺԲ–ԺԳ դարերում. – Հայագիտական մատենաշար «Բազմավեպ», թիվ 28, Վենետիկ – Ս. Ղազար, 1989, 89 էջ (ֆրանսերեն ամփոփում` էջ 81–86)։
  9. Ancient Armenian Translations («Հայ հին թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յուն» գրքի անգլերեն և արևմտահայերեն թարգմանությունները. անգլերենի թարգմանիչ՝ Գրիգոր վրդ. Մագսուտյան, արևմտահայերենի թարգմանիչ՝ Նուպար Կուպելյան), St. Vartan Press, New York City, 1992, 112 p.
  10. Դասեր հայ եկեղեցական մատենագրությունից. Ե դար (Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի, Յաճախապատում ճառք, Հովհան Մանդակունուն վերագրվող ճառերը, Տիմոթեոս Կուզի «Հա­կա­ճա­ռու­թիւն առ սահ­մա­նեալսն ի ժո­ղո­վոյն Քաղ­կե­դո­նի»), հրատարակիչ Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյան, Սոչի, 1993, 80 էջ։
  11. Դավթի Սաղմոսների գիրքը. թարգմանություն գրաբարից, «Աս­տվա­ծա­շունչ մատ­յան Հին և Նոր Կտա­կա­րան­նե­րի. արևե­լա­հա­յե­րեն նոր թարգ­մա­նութ­յուն», Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1994, էջ 735–832։
  12. The Armenian-Syriac cultural relations (Աբրահամ Խոստովանողի «Վկայք Արևե­լի­ցը» հետազոտության արաբերեն թարգմանությունը), translated by Boghos Sarajian, Sidawi Printing House, Damascus – Syria, 1997, 253 p.
  13. Խաչակիրները և հայերը, հ. Ա. Ուսումնասիրություն և թարգմանություններ, «Հայ­կա­կան մա­տե­նա­շար Գա­լուստ Կյուլ­պենկ­յան հիմ­նար­կութ­յան», Երևան, 2005, 551 էջ։ Գրա­խո­սութ­յուն­ներ. Թո­րոս Թո­րան­յան. «Ա­րա­րատ» շա­բա­թա­թերթ, Բեյ­րութ, № 23–29, 12.12.2005; Արման Կարապետյան, «Հայկական ժամանակ», 22.04.2006; Ա­զատ Բո­զո­յան. «Յա­ռաջ» օ­րա­թերթ, Փա­րիզ, 4.06.2006; Ա­զատ Բո­զո­յան. ՀՀ ­ԳԱԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հանդես», 2006, № 1, էջ 309–313; Գ. Հա­րութ­յուն­յան. ՀՀ ­ԳԱԱ «Լրա­բեր հա­սա­րա­կա­կան գի­տութ­յուն­նե­րի», 2006, № 3, էջ 245–248:
  14. Խաչակիրները և հայերը, հ. Բ. Պատմա-քաղաքագիտական հետազոտություն – Գահաժառանգության իրավունքը և իշխանության «լե­գի­տի­մութ­յու­նը» Կիլիկյան Հայաստանում, «Հայ­կա­կան մա­տե­նա­շար Գա­լուստ Կյուլ­պենկ­յան հիմ­նար­կութ­յան», Երևան, 2007, 672 էջ։ Գրա­խո­սութ­յուններ. Ա­զատ Բոզոյան. ՀՀ ­ԳԱԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 2007, № 3, էջ 220–230; Միքայել Հայրապետյան, «Հայկական ժա­մա­նակ», 30.08.2007։
  15. Ancient Armenian Translations, translated from Armenian by professor of Hokkaido University Toda Satoshi, Tokyo, 2013, 25 p. («Հայ հին թարգ­մա­նա­կան գրակա­նութ­յուն» գրքի հայերենից կատարված ճապոներեն թարգմանությունը)։

Հոդվածներ[խմբագրել]

  1. Աբրահամ Խոստովանողը և իր գրական ժառանգությունը. – «Էջ­միա­ծին», 1971, № 3, էջ 56–63։
  2. Место жития Милеса в сборнике Маруты Майферкатского. – «VII годичная научная сессия Ленинградского отделения Института востоковедения Академии наук СССР (краткие сообщения)». М.–Л., 1971, с. 38–40.
  3. Житие Милеса и его переводы. – «Вестник общественных наук» АН АрмССР, 1971, № 10, с. 45–53.
  4. Сборник Маруты Майферкатского как историко-литературный памятник (проблемы источниковедения). – Автореферат диссертации на соискание ученой степени кандидата филологических наук. Л., 1972.
  5. Два сирийских агиографических памятника, известных по армянскому переводу (мартирий Йаздандухт и мартирий Бардишо). – «Палестинский сборник», вып. 25 (88). Л., 1974, с. 144–151.
  6. Միջին հայերենի հնչյունաբանությունը ըստ ասորական աղբյուրների. – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1974, № 3, էջ 139–154։
  7. Սաղմոսների հայերեն թարգմանությունը և նրա նախօրինակը. – «Էջ­միա­ծին», 1975, № 1, էջ 41–51, № 4, էջ 37–45, № 6, էջ 58–64, № 9, էջ 49–57, 1976, № 8/9, էջ 22–24։
  8. О значении предисловия к сборнику Маруты Майферкатского– «Древний Восток», № 2. Ереван, 1976, с. 238–250, резюме на английском, с. 310.
  9. Ներսես Շնորհալու «Ողբ Ե­դե­սիոյ»-ն և ժամանակի ասորական գրականությունը. – «Ներ­սես Շնոր­հա­լի. Հոդ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծու», Երևան, 1977, էջ 201–211։
  10. О значении древнеармянских переводов сочинений Ефрема Сирина. – «Конференция по истории средневековой письменности и книги. Тезисы докладов». Ереван, 1977, с. 93–94.
  11. К вопросу о датировке «Истории Тарона» (по поводу книги К. В. Айвазяна). – «Вестник Ереванского университета», 1977, № 3, с. 143–159. Резюме на французском — Patrick Donabédian. «Revue des Études Arméniennes», N. S. 14, Paris, 1980, p. 481–482.
  12. Характерные черты начального периода армяно-сирийских литературных отношений. «Тезисы докладов III всесоюзной конференции семитологов, посвященной памяти акад. Г. В. Церетели». Тбилиси, 1977, с. 98–99.
  13. Կցուրդք Ս. Եփրեմի Խորին Ասորւոյ (բնագրական ճշգրտումներ). – «Հան­դես Ամ­սօր­յա», № 92, Վիեննա, 1978, էջ 15–48։
  14. «История Тарона» в свете «критики» К. В. Айвазяна. – «Литературная Армения», 1978, № 2, с. 102–108. Резюме на французском — Patrick Donabédian. «Revue des Études Arméniennes», N. S. 14, Paris, 1980, p. 481–482.
  15. Յակոբայ Սրճեցւոյ «Վարք սրբոյն Դանիելի Գալաշացւոյ». – «Էջմիածին», 1979, № 3, էջ 22–40։
  16. L’attribution du recueil des passions des martyrs perses à Maroutha de Maypherqat. – «Analecta Bollandiana», t. 97, Bruxelles, 1979, p. 129–130.
  17. Հայերը միջնադարյան Մծբինում և Մեծ Հայքի հարավային նահանգներում. – ՀԽՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդես», 1979, № 3, էջ 80–92։
  18. Հայ-ասորական հարաբերությունների մեծագույն հետազոտողը [Երվանդ Տեր-Մինասյանի (1879–1974) ծննդյան 100-ամյակի առթիվ]. – «Էջ­միա­ծին», 1980, №2–3, էջ 64–69։
  19. Մաշտոցյան ավանդները և հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում. – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1981, № 1, էջ 107–119։
  20. Կյուրեղ Երուսաղեմացու «Կո­չումն ըն­ծա­յու­թեան» երկի հայերեն թարգմանության նախօրինակի հարցի շուրջը. – «Էջ­միա­ծին», 1981, № 11–12, էջ 42–48։
  21. Փորձ հայ հին և միջնադարյան թարգմանական գրականության պարբերացման. – «Էջ­միա­ծին», 1982, № 4, էջ 45–52։
  22. ևսեբիոս Եմեսացու «Ու­թա­մատ­յա­նի մեկ­նութ­յու­նը» և թարգմանության տեսության հարցերը V դարի հայ մատենագրության մեջ. – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1982, № 4, էջ 56–68։
  23. Լրջմիտ պատմաբանը և հմայիչ մարդը` Հայկ Մելքոնյան. – «Էջ­միա­ծին», 1983, № 1, էջ 57–60։
  24. Բարսեղ Կեսարացու «Վե­ցօ­րեայ­քի» հայերեն թարգմանության նախօրինակը. – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1983, № 2–3, էջ 264–278։
  25. Սուրբ Գրիգորի վարդապետության արձագանքը (՞) խաչքարային արվեստի խորհրդապաշտության մեջ. – «Էջ­միա­ծին», 1984, № 4, էջ 47–51։
  26. Դանիելի մարգարեության Թ գլխի ասորերենից կատարված դասական հայերեն թարգմանությունը. – «Բան­բեր Մա­տե­նա­դա­րա­նի», № 14, Երևան, 1984, էջ 187–194։
  27. La plus ancienne traduction arménienne des Chroniques։ Étude préliminaire. – «Revue des Études Arméniennes», N. S. 18, Paris, 1984, p. 215–225.
  28. «Հայ հնա­գույն թարգ­մա­նա­կան հու­շար­ձան­ներ» մատենաշարի ներածություն. «Գիրք Ծննդոց», քննական բնագիր, աշխատասիրությամբ Ա. Ս. Զեյթունյանի, Երևան, 1985, էջ 5–78։
  29. «Գրի­գոր Լու­սա­վոր­չի վար­դա­պե­տութ­յան» ասորական աղբյուրները. – «Բան­բեր Մա­տե­նա­դա­րա­նի», № 15, Երևան, 1986, էջ 95–109։
  30. Сиро-армянские литературные связи в IV–V вв. (Роль сирийской культуры в формировании древнеармянской словесности). – Автореферат диссертации на соискание ученой степени доктора филологических наук. Л., 1986, 34 с.
  31. Греческие и сирийские литературные памятники, сохранившиеся в древних армянских переводах. – В кн.։ Армянская и русская средневековые литературы. Ереван, 1986, с. 57–75.
  32. К методологии изучения классических армянских переводов с сирийского. – «Тезисы докладов Международной конференции по средневековой армянской литературе». Ереван, 1986, с. 202–203.
  33. Ասորիների դերը Հայկական Կիլիկիո մշակութային կյանքում ԺԲ–ԺԳ դարերում. – «Բազ­մա­վեպ», Վենետիկ, 1987, էջ 122–161։
  34. Սուրբ Հերակլիդիոս Կիպրացու վարքի հայերեն թարգմանությունը. – «Էջ­միա­ծին», 1987, № 9–10, էջ 102–104։
  35. Ագաթանգեղոսի ասորական խմբագրությունը. – «Էջ­միա­ծին», 1987, № 11–12, էջ 83–89, 1988, № 5–6, էջ 44–54, 1989, № 4–6, էջ 90–99։
  36. Ասորական աղբյուրները ԺԲ–ԺԴ դարերի հայ-ասորական հարաբերությունների մասին. – «Բազ­մա­վեպ», Վենետիկ, 1988, էջ 112–154 (էջ 149–154. ֆրանսերեն ամփոփում)։
  37. Մովսես Խորենացու «Հա­յոց պատ­մութ­յան» 1500-ամյա հոբելյանի առթիվ. – «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն», 5 հոկտեմբերի 1991, վերահրատարակված՝ Լևոն Տեր-Պետրոսյան. Ընտրանի, Երևան, 2006, էջ 235–239։
  38. Լևոն Խաչիկյանի «Ե­ղի­շեի Ա­րա­րա­ծոց մեկ­նու­թիւ­նը» գրքի առաջաբանը, Երևան, 1992, էջ 7–18։
  39. Préface du livre «Claude Mutafian, Le royaume arménien de Cilicie. XIIe–XIVe siècle», Paris, 1993, p. 8–11.
  40. Եփրեմ Ասորու «Հո­բի մեկ­նութ­յու­նը» Եզնիկ Կողբացու աղբյուրներից. – «Բան­բեր Մա­տե­նա­դա­րա­նի», № 16, Երևան, 1994, էջ 7–15։
  41. «Հայ հնագույն թարգմանությունների մատենաշարը», «Պայքար» ամսագիր, Երևան, 1996, № 7–8, էջ 6–21. Արտատպված «Հայ հնա­գույն թարգ­մա­նա­կան հու­շար­ձան­ներ» մատենաշարի՝ Լ. Տեր-Պետրոսյանի հեղինակած ներածությունից. «Գիրք Ծննդոց», քննական բնագիր, աշխատասիրությամբ Ա. Ս. Զեյթունյանի, Երևան, 1985, էջ 29–78։
  42. Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատմամշակութային արժեքը և գիտական նշանակությունը. – «Աստ­վա­ծաշն­չա­կան Հա­յաս­տան. մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վի նյու­թե­րի ժո­ղո­վա­ծու», Երևան, 2005, էջ 454–460։ Արտատպված «Հայ հնա­գույն թարգ­մա­նա­կան հու­շար­ձան­ներ» մատենաշարի՝ Լ. Տեր-Պետրոսյանի հեղինակած ներածությունից. «Գիրք Ծննդոց», քննական բնագիր, աշխատասիրությամբ Ա. Ս. Զեյթունյանի, Երևան, 1985, էջ 29–40։
  43. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 50-ամյա հոբելյանի առթիվ. – «Հա­յաս­տա­նի Հա­նա­պե­տութ­յուն», 26 մայիսի 1994, վերահրատարակված՝ Լևոն Տեր-Պետրոսյան. Ընտրանի, 2006, էջ 411–416։
  44. Երևանի պետական համալսարանի 75-ամյա հոբելյանի առթիվ. – «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն», 12 հոկտեմբերի 1994, վերահրատարակված՝ Լևոն Տեր-Պետրոսյան. Ընտրանի, 2006, էջ 439–443։

Գրախություններ[խմբագրել]

  1. Памятники армянской агиографии, вып. I, перевод с древнеармянского, вступительные статьи и примечания К. С. Тер-Давтян. Ереван, 1973, 328 с. – «Палестинский сборник», вып. 25 (88). Л., 1974, с. 183–185.
  2. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, № 8. Ասորական աղբյուրներ – Ա, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Հ. Գ. Մելքոնյանի, Երևան 1976, 478 էջ (Иноязычные источники об Армении и армянах, т. 8. Сирийские источники, вып. 1, перевод с оригинала, предисловие и примечания Г. Г. Мелконяна). Ереван, 1976, 478 с. – «Византийский временник», т. 39. М., 1978, с. 259–260.
  3. GUY LAFONTAINE. La version arménienne des œuvres d’Aphraate le Syrien, «Corpus Scriptorum Christianorum Orientalium» 382, Arm. 7 (texte), 383, Arm. 8 (traduction), Louvain, 1977 (ԳԻ ԼԱՖՈՆՏԵՆ. Ափրահատ Ասորու երկերի հայերեն թարգմանությունը, 2 հատորով, Լուվեն, 1977). – ՀԽՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդես», 1978, № 2, էջ 242–244։
  4. LOUIS LELOIR. Paterica armeniaca a P. P. Mechitaristis edita (1855) nunc latine reddita, «Corpus Scriptorum Christianorum Orientalium», t. I (vol. 353 Subs. 42), 1974; t. II (vol. 361 Subs. 43), 1975; t. III (vol. 371 Subs. 47), 1976, t. IV (vol. 379 Subs. 51), Louvain, 1976 (ԼՈՒԻ ԼԸԼՈՒԱՐ. Հայոց «Վարք Հարանցի» լատիներեն թարգմանությունն ըստ Մխիթարյան Հայրերի 1855 թ. հրատարակության, հ. 1–4, Լուվեն, 1974–1976). – ՀԽՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդես», 1979, № 1, էջ 255–257։
  5. Moses Khorenatsci, History of the Armenians. Translation and Commentary on the Literary Sources by Robert W. Thomson. Harvard University Press, Cambridge, Massachusetts, London, England, 1978 (Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց, անգլերեն թարգմանություն և ծանոթագրություններ Ռոբերտ Թոմսոնի, Հարվարդի համալսարանի հրատարակչություն, 1978). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1980, № 1, էջ 268–270։
  6. Prof. Thomson’s Edition of Khorenatsi Reviewed in Armenia. – «Armenian Mirror-Spectator», Boston, 21 Febr. 1981 (նախորդ գրախոսության անգլերեն թարգմանությունն է)։
  7. IRÉNÉE DE LYON. Nouveaux fragments arméniens de l’Adversus Haereses et de l’Epideixis. Introduction, traduction latine et notes par Charles Renoux. «F. Graffin, Patrologia Orientalis», t. XXXIX, fasc. 1, No 178, Brepols, Turnhout/Belgique, 1978 (ԻՐԵՆԵՈՍ ԼՈՒԳԴՈՆԱՑԻ. Հայերեն նոր հատվածներ «Ընդ­դէմ հեր­ձո­ւա­ծոց» և «Ցոյցք» երկերից, ներածություն, լատիներեն թարգմանություն և ծանոթագրություններ Շարլ Ռընուի, Տյուրնհաուտ-Բելգիա, 1978). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1981, № 4, էջ 300–301։
  8. PHILON D’ALEXANDRIE, Quaestiones et Solutiones in Genesim, I et II, e versione armeniaca. Introduction, traduction et notes par Charles Mercier, «Les œuvres de Philon d’Alexandrie, publiées sous le patronage de l’Université de Lyon. 34A», Paris, 1979 (ՓԻԼՈՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ. Մեկնութիւն Ծննդոց, ներածություն, թարգմանություն և ծանոթագրություններ Շարլ Մերսիեի, Փարիզ, 1979). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1981, № 4, էջ 302–303։
  9. FOLKER SIEGERT. Drei hellenistisch-jüdische Predigten. Ps-Philon։ «Über Jona», «Über Simson» und «Über die Gottesbezeichnung, wohltätig verzehrendes Feuer», I, Übersetzung aus dem Armenischen und sprachliche Erläuterungen (Wissenschaftliche Untersuchungen zum Neuen Testament. 20), Tübingen, 1980 (ՖՈԼԿԵՐ ԶԻԳԵՐՏ. Կեղծ-Փիլոնի երեք հունա-եբրայական քարոզները, թարգմ. հայերենից և լեզվական բացատրություններ, Տյուբինգեն, 1980). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1981, № 4, էջ 303–304։
  10. GERARD GARITTE, Scripta disciecta (1941–1977), t. I–II (Publications de l’Institut Orientaliste de Louvain, 21–22), Louvain, 1980, XXIX + 817 p. (ԺԵՐԱՐ ԳԱՐԻՏ. Սփռյալ երկեր (1941–1977), հ. I–II, Լուվեն, 1980, XXIX + 817 էջ). – ՀԽՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդես», 1984, № 1, էջ 196–199։
  11. CLAUDE E. COX. The Armenian Translation of Deuteronomy (University of Pennsylvania. Armenian Texts and Studies, 2), Scholars Press, Chico, California, 1981, XXIV + 415 p. (ԿԼՈԴ Ե. ԿՈՔՍ. Երկրորդ Օրինաց գրքի հայերեն թարգմանությունը (Պենսիլվանիայի համալսարան. Հայկական բնագրեր և ուսումնասիրություններ, 2), Չիկո, Կալիֆորնիա, 1981, XXIV + 415 էջ). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1984, № 1, էջ 199–202։
  12. GABRIELE WINKLER. Das Armenische Initiationsrituale, Entwicklungsgeschichtliche und liturgievergleichende Untersuchung der Quellen des 3. bis 10. Jahrhunderts (Orientalia Christiana Analecta, 217), Roma, 1982, 476 S. (ԳԱԲՐԻԵԼԵ ՎԻՆԿԼԵՐ. Մկրտության հայկական արարողությունը, III–X դարերի աղբյուրների քննությունը պատմական զարգացման և համեմատական ծիսագիտության տեսանկյունով, Հռոմ, 1982, 476 էջ). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1984, № 1, էջ 203–205։
  13. Հայ միջնադարյան գրականության ժանրեր (Жанры армянской средневековой литературы)։ Երևան, 1984. – «Литературная Армения», 1985, № 8, с. 99–104.
  14. HÉSYCHIUS DE JÉRUSALEM. Homélies sur Job. Version arménienne. Edition, introduction et notes par Charles Renoux, traduction par Charles Mercier et Charles Renoux. – In։ F. Graffin, Patrologia Orientalis, t. 42, fasc. 1–2, № 190–191, Brepols, Turnhout/Belgique, 1983, 612 p. (ԻՍԻՔԻՈՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ. Մեկնություն Հոբի. հայերեն թարգմանություն). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1987, № 4, էջ 210–214։
  15. CHARLES RENOUX. La Chaîne arménienne sur les Epîtres Catholiques. I. La Chaîne sur l’Epître de Jacques. – In։ F. Graffin, Patrologia Orientalis, t. 43, fasc. 1, № 193, Brepols, Turnhout/Belgique, 1985, 160 p. (ՇԱՌԼ ՌԸՆՈՒ. Կաթուղիկյա թղթերի մեկնության հայերեն քաղվածուն). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1987, № 4, էջ 214–217։
  16. CLAUDE E. COX, Hexaplaric Materials Preserved in the Armenian Version. – Society of Biblical Literature. Septuagint and Cognate Studies Series, 21. – Scholars Press, Atlanta, Georgia, 1986, XV + 236 p. (ԿԼՈԴ Ե. ԿՈՔՍ. Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ պահպանված Վեցիջյան նյութերը). – ՀԽՍՀ ԳԱ «Պատ­մա-բա­նա­սի­րա­կան հան­դես», 1987, № 4, էջ 217–220։
  17. Е. Н. Мещерская. Легенда об Авгаре – раннесирийский литературный памятник (Исторические корни в эволюции апокрифической легенды). М., 1984, 250 с. – «Палестинский сборник», вып. 29 (92). Л., 1987, с. 179–182.

Խմբագրած գրքեր[խմբագրել]

  1. Ներսես Շնորհալի. Հոդվածների ժողովածու, Երևան, 1977։
  2. Ք. Ս. Տեր-Դավթյան. XI–XV դարերի հայ վարքագրությունը, Երևան, 1980։
  3. Բարսեղ Կեսարացի. Յաղագս Վեցաւրեայ Արարչութեան, աշխատասիրությամբ Կիմ Մուրադյանի, Երևան, 1984։
  4. Գիրք Ծննդոց. քննական բնագիր, աշխատասիրությամբ Ա. Ս. Զեյթունյանի, Երևան, 1985։
  5. Փ. Փ. Անթապյան. Վարդան Արևելցի. կյանքն ու գործունեությունը, գիրք Ա, Երևան, 1987։
  6. Փ. Փ. Անթապյան. Վարդան Արևելցի. կյանքն ու գործունեությունը, գիրք Բ, Երևան, 1989։
  7. Е.Н. Мещерская, Деяния Иуды Фомы (культурно-историческая обусловленность раннесирийской легенды), Москва, «Наука», Главная редакция восточной литературы, 1990, 243 с.
  8. Լևոն Խաչիկյան. Եղիշեի «Ա­րա­րա­ծոց մեկ­նու­թիւ­նը», Երևան, 1992։
  9. Երեմիայի մարգարէութիւնը, թարգմանութիւն գրաբարից Պօղոս Խաչատրեանի, «Աս­տո­ւա­ծա­շունչ մա­տեան Հին և Նոր Կտա­կա­րան­նե­րի. արևե­լա­հա­յե­րէն նոր թարգ­մա­նու­թիւն», Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1994, էջ 1154–1257։

Անտիպներ[խմբագրել]

(Ամբողջական կամ կիսավարտ մենագրություններ, հոդվածներ, զեկուցումներ, որոնք մեքենագիր և ձեռագիր վիճակում պահպանվում են ՀՀ Առաջին նախագահի արխիվում)

  1. Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում. Ասորական գրականության դերը հայ հին մատենագրության ձևավորման մեջ. դոկտորական թեզ, 467 էջ։
  2. Ասորաբան հայերեն. Ասորերենի ազդեցությունը դասական հայերենի վրա. մենագրություն, 300 էջ։
  3. Հայ-ասորական մատենագիտություն, 200 էջ։
  4. ևսեբիոս Կեսարացու «Եկեղե­ցա­կան պատ­մութ­յան» հնագույն հայերեն թարգմանությունը։
  5. Անդրեաս Բյուզանդացու ինքնության և նրա «Կա­նոն եր­կե­րիւ­րեա­կի» աշխատության հայերեն թարգմանության հանգամանքների շուրջ։
  6. Իգնատիոս Անտիոքացու «Թղթե­րի» հայերեն թարգմանության նախօրինակի հարցի շուրջ։
  7. Ասորերենից հայերենի թարգմանված հունական պարականոն գրքերը։
  8. Ենթադրաբար ասորերենից հայերենի թարգմանված երկու հունական գրական հուշարձանների մասին. ա. Նիկիայի տիեզերաժողովի մասնակիցների ցանկը, բ. Հովհան Ոսկեբերանի «Յով­հան­նու ա­ւե­տա­րա­նի մեկ­նու­թիւ­նը»։
  9. Ափրահատ Ասորու (Զգաւն Պարսիկ) ճառախոսական ժողովածուի հայերեն թարգմանության լեզվական և բնագրագիտական բնութագիրը։
  10. Զենոբ Ամդեցու ճառերի հայերեն թարգմանությունը։
  11. Եփրեմ Ասորու երկերի հայերեն թարգմանությունները. բնագրագիտական և մատենագիտական տեսություն։
  12. Եփրեմ Ասորու «Հա­ւա­տոյ գրքի» հայերեն թարգմանությունը. առաջաբան և բնագիր. հեղինակակցությամբ ֆրանսիացի հայագետ Բեռնար Ուտիեի։
  13. Եփրեմ Ասորու «Ե­զե­կիե­լի մեկ­նութ­յան» հայերեն թարգմանությունը. առաջաբան և բնագիր։
  14. Ասորական պարականոն գրքերի դասական հայերեն թարգմանությունները։
  15. Սելևկյան թվականության գործածությունը հայ մատենագրության մեջ։
  16. Հայ-ասորական հարաբերությունների գնահատականը միջնադարում։
  17. Աբրահամ Կիդունացու ասորական վարքի հայերեն թարգմանությունը. առաջաբան և քննական բնագիր։
  18. Ճոխաթի (Գավիկաթի) ասորական վանքի դերը Կիլիկիո Հայոց թագավորության և Հակոբիկյան եկեղեցու հարաբերություններում։
  19. Ապառնիի կազմության մի բաղադրյալ եղանակ ասորերենից կատարված հայերեն թարգմանություններում։
  20. Հայ թարգմանական գրականության գիտական և փիլիսոփայական հուշարձանների ուսումնասիրությունը խորհրդային տարիներին (զեկուցում)։
  21. «Հայ եկեղե­ցա­կան մա­տե­նագ­րութ­յուն» առարկայի դասավանդման մեթոդաբանության շուրջ։
  22. Հայաստանը և Ասորիքը III–XIV դարերում։
  23. Проявления «тенденциозности» в армянских переводах V века (доклад).
  24. Характерные черты начального периода армяно-сирийских литературных отношений (доклад).
  25. О значении древнеармянских переводов сочинений Ефрема Сирина (доклад).
  26. Մատենադարանի ասորական ձեռագրերը. համառոտ ցուցակ հայերեն և ռուսերեն լեզուներով։
  27. Դիտարկումներ Մատենադարանի ձեռագրերի Մայր ցուցակի մասին։

Քաղաքական-հրապարակախոսական աշխատություններ[խմբագրել]

(Բազմալեզու մամուլում սփռված հազարավոր հրապարակումներից ցանկում ընդգրկված են միայն ժողովածուներով և առանձին գրքույկներով ներկայացված նյութերը)

  1. Ընտրական ծրագիր, Երևան, 1996, 16 էջ։
  2. Պատերա՞զմ, թե խաղաղություն. – «Պահ­պա­նո­ղա­կան Շեմ մա­­տե­նա­շար – 4», Երևան, 2001, 36 էջ։
  3. Ապագան բախում է դուռը. – «Պահ­պա­նո­ղա­կան Շեմ մա­տե­նա­շար – 10», Երևան, 2002, 40 էջ։
  4. Ընտրանի. Ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ. 1983–1998 թթ. (Selected speeches, articles, interviews), Երևան, 2006, 728 էջ։ [4]
  5. Ավազակապետության անատոմիան և մեխանիկան, «Ար­մատ» կենտրոն, Երևան, 2007, 42 էջ։
  6. Анатомия «Бандократии», Ереван, 2007, 28 с.
  7. The anatomy of «Bandocracy». Engl. transl. by Alexander Arzoumanian and Melissa Brown, Yerevan, 2007, 26 p.
  8. Բարեկամական զրույց, Երևան, 2007, 32 էջ։
  9. Дружеская беседа, Ереван, 2007, 25 с.
  10. A friendly Talk. Engl. transl. by Alexander Arzoumanian and Melissa Brown, Yerevan, 2007, 23 p.
  11. Պատմություն, գաղափարախոսություն, տիպաբանություն, Երևան, 2007, 42 էջ։
  12. История, идеология, типология, Ереван, 2007, 32 с.
  13. History, Ideology, Typology. Engl. transl. by Alexander Arzoumanian and Melissa Brown. Yerevan, 2007, 30 p.
  14. Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր, Երևան, 2008, 32 էջ։
  15. Предвыборная программа или неспешные раздумья, Ереван, 2008, 32 с.
  16. Ելույթ Համաժողովրդական շարժման կոնգրեսում, Երևան, 2008, 34 էջ։
  17. Վերադարձ. Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ. 2007–2009 թթ. (Speeches, interviews, press conferences), Երևան, 2009, 380 էջ։ [5]
  18. Հայ-թուրքական հարաբերություններ (Armenian-Turkish Relations), Երևան, 2009, 96 էջ։
  19. Հայոց ցեղասպանությունը. հայացք պետականության դիտակետից, Երևան, 2015, 160 էջ։
  20. Մաքառում. Ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ. 2009–2015 թթ. (Speeches, articles, interviews), Երևան, 2015 (տպագրության ընթացքի մեջ է)։

Իր մասին[խմբագրել]

  • Սարգսյան Աշոտ, «Երեկոյան Երևան» օրաթերթ, 24.08.1989։
  • Sophie Shihab, «Le Monde», 5.08.1990.
  • Bernard Cohen, «Le Monde», 6.08.1990.
  • Валерий Айдинян, Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 37, сентябрь 1990.
  • Гагик Мартиросян, «Огонек», № 49, декабрь 1990.
  • Francis X. Clines, «The New York Times», 13.01.1991.
  • Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991.
  • Meg Bortin, «International Herald Tribune». 25–26.05.1991.
  • John Thor-Dahlburg, «Los Angeles Times». 3.09.1991.
  • Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 44, октябрь 1991.
  • Daniel Sneider, «The Christian Science Monitor». 24.10.1991.
  • Лиана Минасян, «Собрание Независимой газеты», № 1 (13), 1992.
  • Кто есть кто в России и в Ближнем Зарубежье։ Справочник, Москва, 1993, с. 639–640.
  • Виталий Портников, «Независимая газета». 28.01.1994.
  • Annika Savill, «The Independent», 11.02.1994.
  • A Tribute to Honor Levon Ter-Petrossian, Washington, 1995, 35 p.
  • Դավթյան Վարդգես, Առասպելի և իրականի սահմանագծին. Լևոն Տեր-Պետրոսյան՝ քաղաքացին և քաղաքագետը, Երևան, «Նաիրի», 1996, 166 էջ։
  • Բաղդասարյան Արթուր, Լևոն Տեր-Պետրոսյան՝ դիմանկարի փորձ, Երևան, 1996, 232 էջ։
  • «Պայքար» ամսագիր. Տեր-Պետրոսյանին նվիրված բացառիկ համար, Երևան, 1996, № 7–8, 80 էջ։
  • Виктор Топоров «Независимая газета», 28.02.1998.
  • Клавдия Столбова, «Евразия сегодня», Москва, № 9, октябрь 2002.
  • «Հայկական համառոտ հանրագիտարան», հտ. 4, Երևան, 2003, էջ 734–735։
  • Васильков Я.В., Сорокина М.Ю., Люди и судьбы։ Биобиблиографический словарь востоковедов – жертв политического террора в советский период (1917–1991), Санкт-Петербург, 2003.
  • «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988–1994)» հանրագիտարան, Երևան, 2004, էջ 630–631։
  • Սարգսյան Աշոտ, «Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի» գրքում, Երևան, 2006, էջ 665–709։
  • Сергей Маркедонов, Politicon.ru, 5.12.2007.
  • Սարգսյան Աշոտ, «Լևոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ» գրքում, Երևան, 2009, էջ 5–15։
  • Սարգսյան Աշոտ, «Լևոն Տեր-Պետրոսյան, Հայ-թուրքական հարաբերություններ» գրքում, Երևան, 2009, էջ 5–11։
  • Давид Петросян, «Ноев Ковчег», Москва, № 2–3, февраль 2015.
  • Սարգսյան Աշոտ, Ավագյան Ավետիս, Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյա հոբելյանը, «Պատմա-բանասիրական հանդես», 2015, № 1, էջ 246–283։

Ֆիլմեր[խմբագրել]

  • Մատյան Անկախության (վավերագրական ֆիլմ նվիրված Հայաստանի անկախության 10 ամյակին (1991-2001 թթ.) և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեությանը։ Ռեժիսոր Լևոն Մկրտչյան[փա՞ստ]
  • Հայաստան 1988[փա՞ստ]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սերոբ Շերպեթճյան, Պատմություն Սուետահայերու, Համազգայինի «Վահե Սեթյան» տպարան, Բեյրութ, 2010, էջ 197-198։
  2. [3։40|https://www.youtube.com/watch?v=1KaCdgQb-fY]
  3. Մատենադարանի հրատարակության ցանկը (1941-2015):

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Commons-logo.svg
Նախորդող
Սամսոն Տոնոյան
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյան

1990 թ. մայիսի 20—1990 թ. օգոստոսի 23
Հաջորդող
պաշտոնը լուծարվել է, նույն ինքը որպես ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյան

1990 թ. օգոստոսի 23—1991 թ. հոկտեմբերի 26
Հաջորդող
Բաբկեն Արարքցյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյան

1991 թ. հոկտեմբերի 26—1998 թ. փետրվարի 3
Հաջորդող
Ռոբերտ Քոչարյան