Ավետիք Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակյան Ավետիք Հովհաննեսի
Avetik Sahakyan.jpg
հասարակական քաղաքական գործիչ, 1918 թվականին առաջին խորհրդարանի նախագահ
Ծնվել է 1864
Ծննդավայր ք. Ստեփանավան
Մահացել է 1933
Մահվան վայր Լիբանան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգություն Հայ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Վարվառա Սահակյան
Քաղաքական կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Avetik Sahakyan Վիքիպահեստում

Հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչի համար՝ տես Ավետիք Իսահակյան

Ավետիք Հովհաննեսի Սահակյան (1864-1933), հասարակական քաղաքական գործիչ, 1918 թվականին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության առաջին խորհրդարանի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1864 թվականին Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), 1893 թվականին ավարտել է Պետրովյան Ակադեմիան, երկար տարիներ եղել է հայկական գյուղատնտեսության միության նախագահ, "Գյուղատնտեսություն" պարբերականի խմբագիր։ Եղել է Անդրկովկասյան Սեյմի անդամ, Անդրկովկասյան կառավարությունում՝ մթերքի նախարար։ 1918 թվականի օգոստոսի 1-ից եղել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Խորհրդարանի ժողովի նախագահ, 1918 թվականին առաջին խորհրդարանի նախագահ, 1919 թվականին՝ խորհրդարանի փոխնախագահ, 1919 թվականին օգոստոս-հոկտեմբեր ամիսներին՝ հանրային խնամատարության և աշխատանքի նախարար, այնուհետև՝ ժողովրդական տնտեսության նախարար։ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության անկումից հետո 1920 թվականին Ավետիք Սահակյանն անցավ Թավրիզ, Պարսկաստան, ուր շարունակեց իր քաղաքական կյանքը մինչև մահը։ Մահացել է 1933 թվականին Լիբանան ում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր Վարվառա Սահակյանի հետ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներսիսյան Աշոտ, Ավետիք Սահակյան /Հայր Աբրահամ/, Երևան, 2009:
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Հատ. Ե., Զ., Երեւան, 1991:
  • Ով ով է /հայեր/, կենսագրական հանրագիտարան, հատ. 2, Երևան, 2007: