Խաչատուր Կարճիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչատուր Կարճիկյան
127 khachatur karchikyan.jpg
Ծնվել է 1882
Ծննդավայր Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է 1918
Մահվան վայր Երևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ազգություն Հայ
Կրոն Քրիստոնյա
Կրթություն Գևորգյան հոգևոր ճեմարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Աշխատանք ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ խնամատարության նախարար
Քաղաքական կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Խաչատուր Հովհաննեսի Կարճիկյան (1882, Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1918, Երևան), պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության ելևմուտքի (ֆինանսների) առաջին նախարարը։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Կարճիկյանը սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Հետագայում, 1910 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Թիֆլիսում աշխատել է որպես դատապաշտպան, մասնակցել «Դաշնակցության գործի» դատավարությանը։ Առաջին աշխարհամարտի (1914-18) տարիներին՝ հայկական կամավորական շարժման կազմակերպիչներից էր։ Զբաղվել է Կովկասում արևմտահայ գաղթականության տեղավորման հարցերով։ 1917-ի նոյեմբերին՝ նշանակվել է Անդրկովկասյան կոմիսարիատի ֆինանսների նախարար, իսկ 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան սեյմի պատգմավոր։

Կարճիկյանը զբաղեցրել է նաև Հայոց Ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Դեմ է եղել 1918-ի Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի ստորագրմանը։ Նույն տարվան Տրապիզոնի բանակցությունների օրերին հայտարարել է, որ Կարսը, Արդահանը Թուրքիային հանձնելու դեպքում ինքը դուրս կգա Սեյմի կազմից, և այդպես էլ վարվել է՝ թողնելով նաև Ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Այդուհանդերձ, Կարճիկյանի գործուն միջամտությամբ Սեյմը շարունակել է պատերազմը և չի ընդունել թուրքերի պահանջները Տրապիզոնում։

1918-ի հունիսից՝ զբաշեցրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում։ 1918-ի հոկտեմբերին՝ եղել է իր իսկ առաջարկով Քաջազնունու ձևավորած կոալիցիոն կառավարության կազմում հանրային խնամատարության ու աշխատանքի (սոցիալական աբահովությունների) նախարար։ ՀՅԴ-ի կողմից մեղադրվել է Կարսը 1918-ին թուրքերին հանձնելու և վրացամետ քաղաքականություն վարելու մեջ։ սպանվել է իր աշխատասենյակում։[1]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png