Մանե Թանդիլյան
Մանե Վանյայի Թանդիլյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2 - 2018 մայիսի 12 | |||
| |||
2018 մայիսի 12 - 2018 նոյեմբերի 14 | |||
Նախորդող | Արտեմ Ասատրյան | ||
| |||
2019 հունվարի 14 | |||
Կուսակցություն՝ | «Ապրելու երկիր» կուսակցություն | ||
Կրթություն՝ | Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Պատմաբան, հաշվապահ | ||
Ազգություն | Հայ | ||
Ծննդյան օր | 1978 ապրիլի 3 | ||
Ծննդավայր | ![]() | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Վանյա Թանդիլյան | ||
Զավակներ | Երկու զավակ | ||
Մանե Վանյայի Թանդիլյան (ապրիլի 3, 1978, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, հաշվապահ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ, Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Հայաստանի 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1], «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003-2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։ 2004-2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, 2006-2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009-2018 թվականներին աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի օգոստոսի 15-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ հիմնադրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Կուսակցության նախաձեռնող խմբի հիմնադիր համաժողովում քվեարկության արդյունքում ընտրվել է քաղաքական ուժի նախագահ և մինչ օրս ղեկավարում է այն։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է։
2017 թվականին «Ելք» դաշինքիցուցակով ընտրվել է Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։
2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ Պատգամավոր է ընտրվել ռեյտնգային ընտրակարգով։ Եղել է Հայաստանի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2020 թվականի օգոստոսի 24-ին վայր է դրել պատգամավորական լիազորությունները առողջական խնդիրների պատճառով։
2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ 44-օրյա պատերազմից 10 օր անց, տեղափոխվել է Արցախ՝ տեղում ծանոթանալու պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական, միգրացիոն և այլ խնդիրներին, նպաստելու դրանց լուծմանը։ Դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար։ Նախարարի պաշտոնից հրաժարական է տվել 2021 սեպտեմբերի 1-ին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանե Թանդիլյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանե Թանդիլյանի մասին հրապարակումներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքում
- Մանե Թանդիլյանի մասին հրապարակումներ www.aravot.am կայքում
|
|
- Անձինք այբբենական կարգով
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ալավերդի քաղաքում ծնվածներ
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- «Ելք» դաշինքի անդամներ
- Հայաստանի կին նախարարներ
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Կին պատմաբաններ
- Հայ պատմաբաններ