Արուսյակ Ջուլհակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արուսյակ Թովմասի Ջուլհակյան
Ծնվել է1983 թվականի հունվարի 21
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան
Մասնագիտությունհանրային կառավարման մագիստրոս
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
Ամուսինամուսնացած չէ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Արուսյակ Ջուլհակյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, հանրային կառավարման մագիստրոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուսյակ Ջուլհակյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 21-ին Երևանում։

Միչև 2003 թվականը սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Ստացել է հանրային կառավարման մագիստրոսի կոչում։ 2010 թվականին Լեհաստանում ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ մարդու իրավունքներ մասնագիտացմամբ։

2005-2013 թվականներին դասախոսել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական, իսկ 2007-2009 թվականներին՝ Տնտեսագիտության և իրավագիտության (USEL) համալսարաններում։ 2011-2014 թվականներին եղել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա իրավական փորձագետ։ 2014-2018 թվականներին աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մի շարք ծրագրերում։

2015-2018 թվականներին անդամակցել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմին։ 2015-2018 թվականներին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության մի շարք ծրագրերում որպես իրավաբան։

2010 թվականի մարտից միչև հունիս համագործակցել է Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ի հետ։ 2016 թվականին մասնակցել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը («Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» (European Platform for Democratic Elections) դիտորդական կազմակերպությունների միջազգային կոալիցիա), իսկ 2018 թվականի հոկտեմբերից միչև նոյեմբեր ԱՄՆ-ում՝ «ԱՄՆ ընտրական գործընթացներ» ծրագրին (International Visitors Leadership Program):

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում 2018 թվականի սեպտեմբերի 23-ից միչև 2019 թվականի հունվարի 11-ը եղել է Երևանի ավագանու անդամ, Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2018 թվականին եղել է «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի համահիմնադիր։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուսյակ Ջուլհակյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցոցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուսյակ Ջուլհակյանը ամուսնացած չէ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուսյակ Ջուլհակյանը համահեղինակ է ընտրական իրավունքի ոլորտի երկու ձեռնարկի։ Հեղինակել է նաև մի շարք հոդվածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արուսյակ Ջուլհակյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».