Նարեկ Զեյնալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ Արտավազդի Զեյնալյան
Ծնվել է1979 թվականի ապրիլի 18
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունմանկաբույժ (բակալավր)
Աշխատանքդասախոս, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներերեք զավակ

Նարեկ Զեյնալյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր (2019-2021), մանակբույժ (բակալավր), բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու[1]։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ (02.08.2021-ից)։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (12.08.2021-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի ապրիլի 18-ին Երևանում։

2007-2008 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Միչև 1996 թվականը սովորել է Հայաստանի առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի բժշկական քոլեջում, իսկ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը։ 2004 թվականին՝ նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան, իսկ 2007 թվականին՝ «Հանրային առողջություն և առողջապահության կառավարոման» ասպիրանտուրան (մագիստրոս), 2012 թվականին՝ օրդինատուրան՝ «Պրոկտոլոգիա» մասնագիտությամբ (մագիստրոս

Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ՝ «Շահերի պաշտպանություն, կոալիցիայի կառուցում, ցանցի ստեղծում» (2003 թվական), «Ծրագրերի մոնիտորինգ և գնահատում» (2004 թվական), «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և անվտանգ պայքարի ձևավորում» (2005 թվական), «Էնդոսկոպիա» (2007 թվական և 2012 թվական

2008-2010 թվականներին «ԲԲՋ» բժշկական կենտրոնում աշխատել է բժիշկ-էնդոսկոպիստ, 2004-2007 թվականներին և 2008-2013 թվականներին աշխատել է որպես Երևանի պետական բշկական համալսարանի «Հանրային առողջության և առողջապահության կառավարում» ամբիոնի դասախոս, 2008-2014 թվականներին «Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ, 2014-2017 թվականներին «ՍլավՄեդ», իսկ 2010-2018 թվականներին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։

2003-2004 թվականներին եղել է «Պասիվ ծխողների շահերի պաշտպանություն» ծրագրի ղեկավար։

2003 թվականին անդամակցել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին։ 2004 թվականից «Ադամ» երիտասարդական-առողջապահական հասարակական կազմակերպության նախագահն է, 2004 թվականին եղել է «ՀԿ-ների նորմերի կոդեքսի մշակման» աշխատանքային խմբի անդամ, 2007 թվականին՝ «Առաջնային բուժօգնության և ընտանեկան բժշկության ախտորոշումներին համապատասխան իրավիճակների ժամանակ նշանակումների, ընտրված ստանդարտ բուժման համար օգտագործվող հիմնական դեղորայքի ուղեցույցի հասանելիության և առաջնային բուժօգնության հիմնարկներում և դեղատներում դեղերի գների հետազոտություն» ծրագրի ղեկավար։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 23-ից միչև 2018 թվականի դեկտեմբերի 9-ը եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ Քայլը» դաշինք

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

2019 թվականին հունվարի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 33 գիտական հոդվածների։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]