Նարեկ Մկրտչյան
Նարեկ Արշակի Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | 1989 թվականի հունիսի 20 |
Ծննդավայր | Արմավիրի մարզ, Փարաքար գյուղ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատանք | պատմաբան, պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած չէ |
Նարեկ Մկրտչյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան[1]: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարեկ Մկրտչյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 20-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում[1]:
Նարեկ Մկրտչյանը միչև 2010 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 2012 թվականին ավարտել պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013 թվականին ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ մագիստրատրոսի որակավորում: 2017 թվականին՝ Երևանի պետական համալսարանի hամաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտի կոչում: Նարեկ Մկրտչյանը պատմական գիտությունների թեկնածու է[1]:
Նարեկ Մկրտչյանը 2015-2016 թվականներին եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսի օգնական և հայոց պատմության դասընթացի համակարգող: 2016 թվականից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ 2018 թվականից՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Նարեկ Մկրտչյանը 2017-2018 թվականներին աշխատել է «ԱՅԲ» կրթական հիմնադրամում: 2018 թվականից համակարգում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն և միջազգային հարաբերությունների բաժնի Փոքր պետությունների ուսումնասիրման նախաձեռնությունը: Նարեկ Մկրտչյանը դասախոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի և Վրաստանի հեղինակավոր համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում[1]:
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Narek Mkrtchyan, Nation Building Projects Through New Capitals: From St. Petersburg to Yerevan and Astana , Nationalities Papers: The Journal of Nationalism and Ethnicity, Volume 45, No. 3, 2017, pp. 485-498. (Indexed in SCOPUS)[2]
- Narek Mkrtchyan, The Notion of 'Kazakhness' Behind the Symbolic Nation- Building of Kazakhstan, CEU Political Science Journal, Vol. 9, No. 1-2, 2014, 16-38. (Indexed in SCOPUS)[3]
- Narek Mkrtchyan, New Language Policy of Kazakhstan: A Project of Kazakhization? , Contemporary Eurasia VI (1), 2017, pp. 108-121.
- Նարեկ Մկրտչյան, Ղազախստանի ազգաշինության մարտահրավերները, Ժամանակակից Եվրասիա․ Եվրասիական խաչմերուկներ. նոր մարտահրավերներ, ՀԱՏՈՐ II (2), 2013, էջեր 68-80.[4]
- Նարեկ Մկրտչյան, Թյուրքիզմի և Իսլամի մարտահրավերները հետխորհրդային Ղազախստանում, Վէմ համահայկական հանդես Թ (ԺԵ) տարի, թիվ 4 (60), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2017, էջեր 157- 175.[5]
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարեկ Մկրտչյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում[1]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարեկ Մկրտչյանը ամուսնացած չէ[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Նարեկ Մկրտչյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում»
- ↑ Mkrtchyan Narek (2017-05-04)։ «Nation-building projects through new capitals: from St. Petersburg to Yerevan and Astana»։ Nationalities Papers 45 (3): 485–498։ ISSN 0090-5992։ doi:10.1080/00905992.2016.1260535
- ↑ Mkrtchyan Narek (2014-06-25)։ «The Notion of 'Kazakhness' Behind the Symbolic Nation-Building of Kazakhstan» (անգլերեն)։ Rochester, NY
- ↑ «Institute of Oriental Studies»։ orient.sci.am։ Վերցված է 2019-07-18
- ↑ SimonVratsian։ «ԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԵՎ ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ — 2017-4 — Vem Academic Journal» (հայերեն)։ Վերցված է 2019-07-18