Սողոմոն Սողոմոնյան (քաղաքական գործիչ)
Սողոմոն Սողոմոնյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Ծննդյան օր | մարտի 4, 1960[1] (63 տարեկան) | |
Ծննդավայր | Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Սողոմոն Սողոմոնյան (մարտի 4, 1960[1], Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից մինչև փետրվարի 13 եղել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2019 թվականի փետրվարի 13-ից եղել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ մայիսի 31-ից 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է Մարտունիում՝ 1960 թվականի մարտի 4-ին։
1981-1983 թվականներին ծառայություն է իրականացրել ԽՍՀՄ զինված ուժերում։ Պահեստազորի լեյտենանտ է։
Միչև 1981 թվականը սովորել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա ֆակուլտետում։ Ճարտարագետ-տեխնոլոգ է։
1981 թվականներին աշխատել է Մարտունու սննդի կոմբինատում որպես գլխավոր ճարտարագետ, իսկ 1984-1988 թվականներին՝ Մարտունու գյուղաշխատողների արհմիության շրջկոմում որպես քարտուղար և նախագահի տեղակալ։ 1989-2003 թվականներին տնօրինել է «Հայձուկ» արտադրագիտական միավորման Լիճքի ձկնաբուծական գործարանը։ 2003-2007 թվականին նախագահել է «Հայձուկ» միավորման «Գոս» ՓԲԸ խորհուրդը, իսկ 2007-2014 թվականներին եղել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սողոմոն Սողոմոնյանը ամուսնացած է և ունի երեք զավակ։