Ալեքսեյ Սանդիկով
Ալեքսեյ Սանդիկով | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Հայ-Ռուսական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | social media manager, քաղաքական գործիչ, marketer և marketing consultant | ||
Ծննդյան օր | հուլիսի 23, 1983 (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
Ալեքսեյ Իվանի Սանդիկով (հուլիսի 23, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, ռուս.՝ Алексе́й Ива́нович Санды́ков), ռուսական (մոլոկանական) ծագմամբ հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1983 թվականի հուլիսի 23-ին Երևանում[1]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությունը՝ մարքեթինգ[2]։ 2007 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2014 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, որից հետո աշխատանքային գործունեությունը շարունակել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ազգային փոքրամասնությունների ցուցակով[3]։ 2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության համապաետական երկրորդ ցուցակով[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ալեքսեյ Իվանի Սանդիկով
- ↑ Կոտրված կարծրատիպեր նոր Հայաստանում. երկրի խորհրդարանում առաջին անգամ կլինի մոլոկան պատգամավոր
- ↑ ՀՀ ԿԸՀ Արձանագրություն №1 Ազգային Ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասի
- ↑ «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-08-01
|