Հայկ Մամիջանյան
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Հայկ Մամիջանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1990[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Պատիվ ունեմ |
Hayk Mamijanyan Վիքիպահեստում |
Հայկ Ռուբենի Մամիջանյան (հոկտեմբերի 17, 1990[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) ՀՀ ԱԺ պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Մամիջանյանը ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997-2003թթ. սովորել է Երևանի Հ. Օշականի անվ. թիվ 172 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև 2004-2008թթ. -ին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հենակետային վարժարանում։
Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում, որն ավարտել է 2012 թվականին։
2014 թվականին ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարում և վերլուծություն ամբիոնի մագիստրատուրան։ 2017 թվականին ուսումը շարունակել է նույն ակադեմիայի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» բաժնի ասպիրանտուրայում։
2016 թվականին սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի ու միջազգային հարաբերությունների «Ֆլեթչեր» դպրոցում, «Թավիդյան» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում։
2018թ.-ին ստացել է քաղաքական գիտությունների թեկնածույի գիտական աստիճան[3]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-2012 թվականներին աշխատել է «ԱՐԼԻԱՆ» ՍՊԸ-ում՝ որպես համակարգող։
2012-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի օգնական։
2013-2014 թվականներին աշխատել է «Գեգամետ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրենի խորհրդական։
2013-2014 թվականներին աշխատել է «Գավաթ» սուրճի կրպակում[4]՝ որպես մենեջեր։
2014-2016 թվականներին աշխատել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամում՝ որպես մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող։
2015-2016 թվականներին աշխատել է «Կասկադ» հյուրանոցում՝ որպես գիշերային հերթափոխի ադմինիստրատոր։
2016-2018 թվականներին դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում։
2017-2018 թվականներին աշխատել է «Ռադիո Վան» ՍՊԸ-ում՝ որպես «Грани правды» հաղորդաշարի հաղորդավար, քաղաքական մեկնաբան։
2017-2019 թվականներին աշխատել է «Մանանա Սթոուն» բնական քարի վերամշակման գործարանում՝ որպես միջազգային կապերի պատասխանատու։
2016-2021 թվականներին դասավանդել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում՝ «Բանակցություն և հանրային խոսքի վարպետություն» առարկան։
2019-ից -առ այսօր աշխատում է «Լույս» հիմնադրամում՝ որպես գիտնական-հետազոտող։
Հայկ Մամիջանյանը «Երիտասարդության տեղը և դերը հասարակության քաղաքական կյանքում» գրքի ու մոտ 10 գիտական հոդվածի հեղինակ է։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-2012 թվականներին եղել է ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի և աշխատակազմի ղեկավար։
2010-2012 թվականներին եղել է Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարանի գիտական և կառավարման խորհուրդների անդամ։
2011-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր։
2012-2015 թվականներին եղել է Հայաստանի վարչապետին կից երիտասարդական քաղաքականության հանձնաժողովի անդամ։
2012-2017 թվականներին եղել է Հայաստանի նախագահի հովանու ներքո «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի ղեկավար մարմնի անդամ։
2015-2017 թվականներին եղել է «Երիտասարդ առաջնորդների դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ։
2012թ.-առ այսօր հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։
2016թ.-առ այսօր ՀՀԿ, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար։
2016թ.-առ այսօր ՀՀԿ Խորհրդի անդամ։
2018թ.-առ այսօր ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար։
2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր[5]՝ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Նշանակվել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար[6], ընտրվել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի[7] նախագահի տեղակալ։
Պատվոգրեր և շնորհակալագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի ԱԺ շնորհակալագիր։
- Հայաստանի նախագահի պատվոգիր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/8476
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Հայկ Մամիջանյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Մամիջանյան Հայկ Ռուբենի». www.hhk.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ One, Studio. «Արթուր Վանեցյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայկ Մամիջանյանը՝ քարտուղար». m.yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.