Ագնեսա Խամոյան
| Ագնեսա Պողոսի Խամոյան | |
|---|---|
| Ծնվել է | 1990 թվականի հոկտեմբեր 19 |
| Ծննդավայր | Երևան |
| Քաղաքացիություն | Հայաստան |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | լրագրող |
| Աշխատանք | պատգամավոր |
| Աշխատատու | Ազգային ժողով |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Ագնեսա Խամոյան (հոկտեմբերի 19, 1990, Դավթաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, լրագրող-քաղաքական մեկնաբան[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագնեսա Խամոյանը ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 19-ին Դավթաշեն գյուղում։
2010-2018 թվականներին աշխատել է «Երկիր» օրաթերթում և yerkir.am կայքում[2]։ 2013-2018թթ. եղել է yerkir.am կայքի գլխավոր խմբագիրը։ Եղել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման հաղորդավարը։ Հաղորդում է վարել նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում։
2018 թվականից մինչև 2021 թվականի մայիսը հանդիսացել է 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ-հաղորդավարը[3]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագնեսա Խամոյանը 2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի ընտրական ցուցակով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ագնեսա Խամոյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «Ագնեսա Խամոյանին ազատել են աշխատանքից». hayeli.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Ագնեսա Խամոյան». Հայաստան Դաշինք. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}: Text "POLITICAL ALLIANCE "ARMENIA"" ignored (օգնություն) - ↑ «Մեր թիմը հակված է իրենց ամեն օրը դժոխքի վերածել, ամեն հարցի վերաբերյալ հաշվետվություններ պահանջել, խնդիրները վերհանել. Ագնեսա Խամոյան».