Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Տիգրան Հրանտի Աբրահամյան (ապրիլի 27, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Աբրահամյանը ծնվել է 1985 թվականին՝ Երևան քաղաքում[1]։
2006-2008 թվականներին պարտադիր զինվորականն ծառայության է աննցել Հայաստանի զինված ուժերում, պահեստազորի սպա է։
2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ քաղաքագետի որակավորմամբ, իսկ 2010 թվականին ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանն ու ստացել կառավարում մադնագետի որակավորում։
2005-2006 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի օգնական։ 2009-2012 թվականներին որպես փորձագետ աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում։ 2012-2014 թվականներին եղել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի խորհրդական[2], իսկ 2014-2017 թվականներին՝ նույն կենտրոնի տնօրեն[3]։ 2016 թվականին աշխատանքի է անցել Հայ-ռուսական համալսարանում՝ որպես դասախոս։
2017-2020 թվականներին եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական[4], Արցախի պետական և Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարաններում դասախոս է աշխատել 2018-2020 թվականներին։
2020 թվականին հիմնել է «Հենակետ» վերլուծական կենտրոնը, որի տնօրենն է եղել մինչև 2021 թվականը[5][6]։
Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել 2021 թվականի հունիսի 20-ին՝ Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով[7][8][9]։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի զինված ուժեր. 20 տարի»-2012 թվական։
- ԱԺ պատվո-2016 թվական։
- «Մարտական ծառայություն»-2020 թվական։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-05
- ↑ «Կուսակցության խորհուրդը / ՀՀԿ 16-րդ հերթական համագումար-26 նոյեմբերի 2016թ. / Հայաստանի Հանրապետական կուսակցություն»։ hhk.am։ Վերցված է 2021-08-05
- ↑ «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն»։ hhk.am։ Վերցված է 2021-08-05
- ↑ ««Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջնագծում ադրբեջանցիների կողմից իրականացվող ինտենսիվ ինժեներատեխնիկական աշխատանքներին։»։ Sputnik Armenian։ Վերցված է 2021-08-05
- ↑ «ՈւՂԻՂ․ «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանի ասուլիսը | 24news»։ www.24news.am։ Վերցված է 2021-08-05
- ↑ «Զրույց «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանի հետ. «Ազգային օրակարգ»»։ yerkirmedia.am։ Վերցված է 2021-08-05
- ↑ ««Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Տիգրան Աբրահամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի շուրջ առկա նոր ռազմաքաղաքական իրավիճակի մասին։»։ CIVILNET։ 2021-06-30։ Վերցված է 2021-08-05
- ↑ «Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել պաշտոնների հարցում. անուններ են հայտնի»։ Sputnik Armenian։ Վերցված է 2021-08-05
- ↑ «Parliament Monitoring - Աբրահամյան Տիգրան Հրանտի»։ parliamentmonitoring.am (անգլերեն)։ Վերցված է 2021-08-05