Աշոտ Սիմոնյան
Աշոտ Սիմոնյան | ||
| ||
---|---|---|
Նախորդող | Գաբրիել Գյոզալյան | |
Հաջորդող | Դավիթ Գևորգյան | |
Կուսակցություն՝ | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն և Հայ Յեղափոխական Դաշնակցություն | |
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (2003) | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | |
Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1980 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
Աշոտ Ժորայի Սիմոնյան (նոյեմբերի 7, 1980, Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Արագածոտնի մարզպետ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998-2003 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, որակավորումը՝ տնտեսագետ։
- 2003-2007 թթ.- Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, հայցորդ։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004-2006 թթ. -«Պետական աջակցություն Հայաստանի մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիր, տնտեսագետ
- 2006 թ.-ՄԱԿ-ի ՊՀԾ (Պարենային համաշխարհային ծրագիր) Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի FFT, FFE, SF-ի ծրագրերի փորձագետ
- 2006-2008 թթ.- «Պետական աջակցություն Հայաստանի մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի համակարգող
- 2010-2017 թթ.- «Ամինտաս Գրուպ» ՍՊԸ, տնօրեն
- 2017 թ. հուլիսիս-2018 թ. մայիսի 3- Հայաստանի Արագածոտնի մարզպետ[1][2]
- 2018 թվականի հունիսի 1-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Արագածոտնի մարզպետ[3]։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցության անդամ է։
Զինապարտ է։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Գաբրիել Գյոզալյան |
Հայաստանի Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան 2017 թ. հուլիսիս-2018 թ. մայիսի 3, 2018 թվականի հունիսի 1-ից |
Հաջորդող Դավիթ Գևորգյան |
|