Արամ Վարդևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդևանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Պողոսի Վարդևանյան
Ծնվել է1989 թվականի նոյեմբերի 1
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայ-ռուսական համալսարան
ՄասնագիտությունԻրավաբան
ԱշխատանքՊատգամավոր
ԱշխատավայրՀայաստանի Ազգային ժողով
ԱմուսինԱրևիկ Ուդումյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 Aram Vardevanyan Վիքիպահեստում

Արամ Վարդևանյան (նոյեմբերի 1, 1989(1989-11-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, իրավաբան, դասախոս[1][2]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևան քաղաքում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2011 թվականներին սովորել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում իրավագիտություն մասնագիտությամբ։ 2011-2014 թվականներին եղել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտ։ 2011-2013 թվականներին ուսանել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում[2]։

Իրավաբանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Վարդևանյանը բանախոսի դերում Վիքիմեդիա Հայաստան կազմակերպությունում իրավաբանական հարցերի քննարկման ժամանակ։

2011-2014 թվականներին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հետևյալ հաստիքային առաջխաղացմամբ՝ քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, իրավական վերլուծության վարչության առաջատար մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա դարձել վարչության պետ։ Այնուհետև աշխատանքի է ընդունվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում որպես մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ։ 2014-2016 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական[2]։

2014 թվականից Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս է։ 2015 թվականից սկսել է դասավանդել Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում[2]։

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 25-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։

2014 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է[3]։

2019 - 2021 թվականներին մի շարք դատական աղմկահարույց գործերով հանդես է եկել որպես փաստաբան։ Այդպիսի գործերից են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտմբերի 29-ից մինչև 2018 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունում որպես վարչապետի օգնական[2]։

Արամ Վարդևանյանը 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Հայաստան դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին ամուսնացել է հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի հետ[5]։ Ունեն մեկ որդի՝ Ռուբենը (ծնվ. 2016 թ.), մեկ դուստր՝ Նունեն (ծնվ. 2020 թ.)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արամ Վարդևանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Վարչապետի օգնական Արամ Վարդևանյանի կենսագրությունը» հոդված iravaban.net լրատվական կայքում, (արխիվացված 16․12․2021թ․
  3. Արամ Վարդևանյանի մասին տեղեկություններ advocates.am կայքում։
  4. «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Ամուսնացել է հաղորդավար Արևիկ Ուդումյանը (լուսանկարներ)». Թերթ.am. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «Արևիկ Ուդումյանը երկրորդ անգամ մայր է դարձել». Թերթ.am. 2020 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.