Աննա Գրիգորյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Գրիգորյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Աննա Արամի Գրիգորյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 8, 1991[1] (35 տարեկան) |
| Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Կուսակցություն | Հայաստան դաշինք |
Աննա Արամի Գրիգորյան (հունվարի 8, 1991[1], Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Աննա Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, 2013 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2017 թ.՝ Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը։
2013 թվականից դասավանդում է «Քվանտ» վարժարանում։ 2020 թվականին եղել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ։
2012 թվականից «Երիտասարդ թարգմանիչների միավորում» ՀԿ-ի անդամ է։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, 2021 թվականին՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով:
2026 թվականի դրությամբ Աննա Գրիգորյանը համարվում է Հայաստան դաշինք կուսակցության պատգամավոր և ներկայացուցիչ անդամ և ակտիվ գործունեություն է ցուցաբերում նույն թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավներին և ոչ միայն։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1425&lang=eng
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 8 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կապան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ կին քաղաքական գործիչներ
- ՀՀ ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներ