Լևոն Քոչարյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Քոչարյան (այլ կիրառումներ)
Լևոն Քոչարյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1985(1985-11-16) (38 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
ԱմուսինՍիրուշո
Ծնողներհայր՝ Ռոբերտ Քոչարյան, մայր՝ Բելլա Քոչարյան

Լևոն Ռոբերտի Քոչարյան (նոյեմբերի 16, 1985(1985-11-16)), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[1], ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Քոչարյանը ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին՝ Ռոբերտ և Բելլա Քոչարյանների ընտանիքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2006 թվականներին իրավաբանի բակալավրի կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ 2006 - 2008 թվականներին ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում։ 2011-2015 թվականներին տնտեսագիտական կրթություն է ստացել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագիտության տեսության մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից նա հանիդսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ է։

Քրեական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանի Հանրապետության հրապարակի հարակից փողոցներից մեկից, ակցիայի ժամանակ, ոստիկանները բերման են ենթարկել Լևոն Քոչարյանին[3]։ Նրան մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունել՝ բնորոշելով այն որպես կեղծ[4]։ Սեպտեմբերի 25-ին դատարանը նրան 1 ամսով կալանավորելու որոշում է կայացրել[5], իսկ հոկտեմբերի 19-ին կալանքը երկարաձգվել է 2 ամսով[6]։ Նոյեմբերի 6-ին նա ազատ է արձակվել կալանավայրից[7]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի նոյեմբերի 6-ին ԿԸՀ որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան դաշինքից» մանդատ է ստացել, իսկ նոյեմբերի 14-ին պաշտոնապես ստանձնել է 8-րդ գումարման պատգամավորի լիազորությունները։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է, փոփ երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիրուշոյի ամուսինը։ Ունի երկու որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. «Family | Robert Kocharyan». robertkocharyan.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «Բողոքի ակցիաները շարունակվում են․ բերման է ենթարկվել նաև Լևոն Քոչարյանը».
  4. «Լևոն Քոչարյանը մեկ ամսով կկալանավորվի».
  5. «Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց». Hetq.am. 2023 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «Լևոն Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է». armenpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. «Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից».