Բելլա Քոչարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բելլա Քոչարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1954 (71 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ռոբերտ Քոչարյան |
![]() |
Բելլա Լևոնի Քոչարյան (հունվարի 31, 1954, Ստեփանակերտ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ-մանրէաբան, հակահամաճարակաբան։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելլա Քոչարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում աշխատել է որպես բժիշկ-մանրէաբան, այնուհետև` բժիշկ հակահամաճարակաբան, եղել է մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանի գլխավոր բժշկի տեղակալ, 1991-1993 թվականներին՝ ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը[1][2][3]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելլա Քոչարյանը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է, 2006 թվականից՝ նաև Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Yerevan.Today | «Առավոտյան սուրճ» Բելլա Քոչարյանի հետ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է». www.2rd.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ One, Studio. «Ամենը՝ Բելլա Քոչարյանի մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.