Ռուստամ Բաքոյան
| Ռուստամ Բաքոյան | |||
| |||
|---|---|---|---|
| 2019 հունվարի 14 - 2021 օգոստոսի 2 | |||
| |||
| 2021 օգոստոսի 2-ից | |||
| Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
| Կրթություն՝ | ՀՊՄՀ, Երևանի պետական համալսարան | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, արևելագետ-իրանագետ, պատմաաշխարհագրագետ | ||
| Դավանանք | Եզդիականություն | ||
| Ծննդյան օր | փետրվարի 6, 1986[1] (40 տարեկան) | ||
| Ծննդավայր | Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | ||
| Քաղաքացիություն | |||
Ռուստամ Զուրբայի Բաքոյան (փետրվարի 6, 1986[1], Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ազգությամբ եզդի քաղաքական գործիչ, պատմաաշխարհագրագետ, իրանագետ։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար)։Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականի փետրվարի 2-ին[2]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ազգային փոքրամասնությունների ցուցակով[3]։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար)։
