Նարեկ Ղահրամանյան
Նարեկ Ղահրամանյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և երկրաֆիզիկոս | |
Ծննդյան օր | ապրիլի 16, 1991 (29 տարեկան) | |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
Նարեկ Ղահրամանյան (ապրիլի 16, 1991, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երկրաֆիզիկոս, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր: Մանդատը ստացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1991 թվականի ապրիլի 16-ին Կապանում: 2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկա բաժինը: 2015-2016 թվականներին եղել է «Կովկասյան բարիքներ» ՍՊԸ լեռնային ճարտարագետ:
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հոկտեմբերի 2-ին ընտրվել է Կապան համայքնի ավագանու անդամ: Իսկ 2017 թվականին առաջադրվել, սակայն չի ընտրվել Կապան խոշորացված համայնքի ավագանու անդամ: 2018 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին եղել է Կապան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար[2]:
2020 թվականի հոկտեմբերի 1-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով՝ փոխարինելով Արսեն Ջուլֆալակյանին:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարեկ Ղահրամանյանը ամուսնացած չէ: