Գայանե Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Աբրահամյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 2, 1979(1979-06-02) (44 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Գայանե Ասքանազի Աբրահամյան (հունիսի 2, 1979(1979-06-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից[1]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Աբրահամյանը ծնվել է 1979 թվականի հունիսի 2-ին Երևանում։

1986-1996 թվականներին սովորել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում։

Սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության և տեսության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ։

2009 թվականին սովորել է Վաշինգտոնի «Լրագրության միջազգային կենտրոնում» (ICFJ): Աշխատանքային պրակտիկան անցկացրել է Boston Globe և Washington Post թերթերում։

1997-2001 թվականներին աշխատել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայում՝ որպես ծրագրերի համակարգող, մինչև 18 տարեկանը եղել է երգչախմբի երգչուհի։

Լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2002 թվականներին աշխատել է Armenian International Magazine ամսագրում։

2002-2013 թվականներին Armenianow.com առցանց լրատվական կայքում[2] աշխատել է որպես լրագրող։

2006 թվականից թղթակցում է միջազգային One Magazine ամսագրին, որը տպագրվում է ԱՄՆ-ում։

2006-2018 թվականներին հանդիսացել է Eurasianet.org միջազգային պարբերականի հայաստանյան թղթակիցը[3]։

2008-2009 թվականներին աշխատել է «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» (IREX) կազմակերպությունում` որպես «Լրատվամիջոցների աջակցման ծրագրի» դասընթացավար և խմբագիր։

2008-2010 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագրի» հաղորդակցության գծով փորձագետ։

2013-2017 թվականներին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում նախաձեռնել և իրականացրել է «Կլոր սեղան» հաղորդաշարը, որի շրջանակներում բարձրաձայնել է քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և մարդու իրավունքների խնդիրները[4]։ 2016 թվականին հիմնադրել և նախագահել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը[5][6]։

2015-2017 թվականներին թղթակցել է միջազգային The Guardian պարբերականին[7]։

Գայանե Աբրահամյանը 2017 թվականից Factor.am կայքում իրականացրել է «ՀանրաԴիտակ» հաղորդաշարը[8], որի գործունեության առանցքը կառավարության տարբեր ծրագրերում և գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն ու խնդիրները բացահայտելն ու հետաքննելն է[5][9][10]։

Հոդված 3 ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին հիմնադրել և ղեկավարել է «Հոդված 3» ակումբը[11]։ Ակումբի գործունեությունն ուղղված է երիտասարդների և լրագրողական համայնքի այլընտրանքային կրթության, իրավագիտակցության և կարողությունների բարձրացման հնարավորությունների ստեղծմանը[12]։ Ակումբը 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության ցույցերի ժամանակ ցուցարար երիտասարդների հավաքատեղին էր, միջազգային կառույցների և լրագրողների տեղեկատվության փոխանակման կենտրոն։ Այդ օրերին ակումբում էին իրականացվում բերման ենթարկվածներին իրավական աջակցման, թեժ գծի ու արագ արձագանքման աշխատանքները։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկում և ընտրվել է ավագանու անդամ[13][14]։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 2 607 ձայն[15][16][17]։

2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[18][19]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Աբրահամյանն արժանացել է տեղական և միջազգային լրագրողական տասը մրցանակների, այդ թվում՝ հանդիսանում է ԱՄՆ-ում անցկացվող համաշխարհային «Catholic Press Award 2010» մրցույթի առաջին և գլխավոր մրցանակակիրը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 դուստր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հոդված 3» ակումբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գայանե Աբրահամյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. [1]
  4. [2]
  5. 5,0 5,1 [3]
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  7. [4]
  8. [5]
  9. [6]
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  11. [7]
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  14. Քաղաքապետարանի ավագանու նորընտիր կազմը․ ովքեր են նրանք - Հրապարակ
  15. [8]
  16. [9](չաշխատող հղում)
  17. [10](չաշխատող հղում)
  18. [11]
  19. [12]