Վարդան Աթաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Աթաբեկյան
Վարդան Աթաբեկյան («Իմ Քայլը» դաշինք).png
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 20, 1981(1981-04-20) (42 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան

Վարդան Նելսոնի Աթաբեկյան (ապրիլի 20, 1981(1981-04-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադան Աթաբեկյանը ծնվել է Երևանում՝ 1981 թվականի ապրիլի 20-ին։

Չի զորակոչվել Հայաստանի զինված ուժեր, քանի որ զոհված ազատամարտիկի միակ զավակ է։ Միչև 2002 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։

2002-2004 թվականներին աշխատել է որպես «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի սահմանագծման և սահմանազատման բաժնի ճարտարագետ-հողաշինարար։ 2005-2007 թվականներին եղել է «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ շինարարական բաժնի ճարտարագետ։ 2008-2010 թվականներին՝ «Բարսիս» ՍՊԸ տնօրենի օգնական։ 2012-2014 թվականներին՝ «Courier.am» սուրհանդակային ծառայության գործադիր տնօրեն, իսկ 2014-2018 թվականներին հիմնադրել է «ArmCourier» սուրհանդակային ծառայությունը և եղել գործադիր տնօրեն[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Աթաբեկյանը ամուսնացած է և ունի մեկ զավակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]