Գուրգեն Բաղդասարյան (քաղաքական գործիչ)
Գուրգեն Բաղդասարյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1999) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 13, 1977 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
Գուրգեն Նիկոլի Բաղդասարյան՝ (օգոստոսի 13, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր [1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրգեն Բաղդասարյանը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 13-ին, Երևանում[3]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Տնտեսագետ։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին եղել է Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի օգնական։ 2004 թվականին եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության միջնաժամկետ բյուջեների ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ։ 2005-2006 թվականներին զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ։ 2007-2008 թվականներիին եղել է «Դանդի փրեշս մեթալս» ընկերության ֆինանսական կոորդինատոր։ 2009-2018 թվականներին եղել «Պրես-Ստենդ» ընկերության փոխտնօրեն։
2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած չէ։