Հայաստանի Ազգային ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Ազգային ժողով
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրվածօգոստոսի 1, 1918
ՀՀ Ազգային Ժողովի նախագահԱլեն Սիմոնյան
Ղեկավարում
Ալեն Սիմոնյան, Քաղաքացիական պայմանագիր
սկսած 2021 թվականի օգոստոսի 2-ից
Կազմը
Նստատեղեր107
8-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը
Քաղաքական խմբավորումներԿառավարություն (71)

Ընդդիմություն (36)

Ընտրություններ
ընտրակարգ4 տեղեր՝ ազգային փոքրամասնություններին
վերջին ընտրություններՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
Հանդիպումների վայր
Հայաստանի Ազգային ժողովի շենքը Երևանում
Հայաստան, Երևան 0095, Բաղրամյան 19
parliament.am(հայ.)(ռուս.)(անգլ.)(ֆր.)
Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմին։

Համառոտ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
  • 1919 թվականի մայիսի 27-ի համար 1427 գրությամբ Հայաստանի Հանրապետության Մինիստր-Նախագահ Ա․Խատիսյանը արևմտահայությանն է հատկացնում 12 տեղ խորհրդարանում։ Այսպիսով երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը պաշտոնապես կազմված էր արևելայության և արևմտահայության ներկայացուցիչներից[1]։
  • 1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ-ն վերակազմակերպվեց պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։
  • 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
  • 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հռչակվեց անկախ հանրապետություն։
  • 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ, իսկ ԳԽ նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը։
  • 1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։

Ազգային ժողովն ըստ գումարումների[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գումարման խորհրդարան (1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով[2]։

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
«Հանրապետություն» միավորում (ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ) 43.9% (88 պատգամավոր)
Շամիրամ 17․4% (8 պատգամավոր)
ՀԿԿ 12.4% (6 պատգամավոր)
ԱԺՄ (7,7% (3 պատգամավոր)
ԱԻՄ 5.7% (3 պատգամավոր)
ՀԼԴՄ 2․6% (1 պատգամավոր)
ՀՅԴ 1 պատգամավոր
Անկախներ 72 պատգամավոր

Երկրորդ գումարման խորհրդարան (1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով[2]։

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
«Միասնություն» դաշինք (ՀՀԿ, ՀԺԿ) (41,3%, 62 պատգամավոր)
ՀԿԿ (12%, 10 պատգամավոր)
«Իրավունք և միաբանություն» խմբակցություն («Ազգային միասնություն», «ՍԻՄ», «ԳիԱրՔՄ», «Արցախ-Հայաստան») (7,96 %, 7 պատգամավոր)
ՀՅԴ (7,84 %, 8 պատգամավոր)
Օրինաց Երկիր (5,28 %, 6 պատգամավոր)
ԱԺՄ (5,17 %, 6 պատգամավոր)
Անկուսակցականներ (32 պատգամավոր)

Երրորդ գումարման խորհրդարան (2003)[խմբագրել | խմբագրել կոդը]

131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն (23,66 %, 23 պատգամավոր)
Օրինաց Երկիր (12,60 %, 12 պատգամավոր)
ՀՅԴ (11,45 %, 11 պատգամավոր)
«Արդարություն» խմբակցություն (Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, ՍԻՄ, ԱԺՄ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական կուսակցություն[3]) (13,71 %, 14 պատգամավոր)
«Ազգային միաբանություն» կուսակցություն (8,91 %, 9 պատգամավոր)
Միավորված աշխատանքային կուսակցություն (5,67 %, 6 պատգամավոր)
«Ժողովրդական պատգամավոր» (պատգամավորական խումբ)

Չորրորդ գումարման խորհրդարան (2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

131 պատգամավոր, որոնցից 41֊ն ընտրվել է մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ընտրությունների արդյուքնով 131 պատգամավորական մանդատներից 65 տեղ ստացավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 տեղ, ՀՅԴ-ն՝ 16 տեղ, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 8 տեղ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 7 տեղ, «Դաշինք» կուսակցությունը՝ 1 տեղ (մեծամասնական ընտրակարգով ընտրված), անկախ պատգամավորները՝ 10 տեղ[4]։

2011 թվականի հունիսի 10-ի տվյալներով խորհրդարանում գործում էին հետևյալ խմբակցությունները՝

Կուսակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն 63 պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 26 պատգամավոր
«ՀՅԴ» 16 պատգամավոր
«Օրինաց երկիր» կուսակցություն 8 պատգամավոր
«Ժառանգություն» կուսակցություն 7 պատգամավոր
Բոլոր խմբակցություններն ու խմբերը 11 պատգամավոր

Հինգերորդ գումարման խորհրդարան (2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն և կուսակցական խմբակցություն, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 90 մանդատների համար։ Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 41 մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու[2]։

Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 1 572 858 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62,33 %-ը։ Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2,594 միլիոն ընտրող[5]։

Կուսակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն 69
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 37
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք 7
«Օրինաց Երկիր» կուսակցություն 6
ՀՅԴ 5
«Ժառանգություն» կուսակցություն 5
Անկախ պատգամավորներ 2

Վեցերորդ գումարման խորհրդարան (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն[6][7]։

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով[8]։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Ազգային Ժողովի վեցերորդ գումարման Ազգային Ժողովը կունենա հետևյալ տեսքը՝

Կուսակցություն Մանդատներ Մանդատներ

29.05.2018-ից

Հայաստանի հանրապետական կուսակցություն 58 11
«Ծառուկյան» դաշինք 31 31
«Ելք» դաշինք 9 9
ՀՅԴ 7 7
Ֆրակցիայից դուրս եկած 0 47

Վերջին ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցություն / դաշինք Ձայներ % Մանդատներ +/–
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 688,761 53.95 71 -17
Հայաստան դաշինք 269,481 21.11 29 Նոր
Պատիվ ունեմ դաշինք 66,650 5.22 7 Նոր
Աղբյուր ՀԸՀ Արխիվացված 2018-12-10 Wayback Machine


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժողովածու Արևմտհան Հայաստանի արխիվային փաստաթղթերի 2011-2017 թ․թ․ Երևան 2017թ․,«Շուշի» հիմնադրամ հրատարակություն, ISBN 978-9939-9084-8-9
  2. 2,0 2,1 2,2 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  3. «National Assembly of Armenia». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  4. «Trend - новости Азербайджана, Грузии, Казахстана, Туркменистана, Узбекистана, Ирана, Турции». news.trendaz.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  6. «Դաշինքների ու կուսակցությունների կարգախոսները». Lragir.am. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  7. «Yerevan.Today | Ընտրապայքարի հայտ է ներկայացնում 9 քաղաքական ուժ». Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  8. 105 պատգամավոր՝ մեկ վայրում. վաղը նրանք կստանան մանդատները

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]