Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
Հայաստան
հունիսի 20, 2021
National Assembly of Armenia.jpg

Տեսակ Հայաստանի խորհրդարանական ընտրություն

Պաշտոն Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Նախորդ 2018

Հաջորդ 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021), Հայաստանի Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններ, որը կկայանա 2021 թվականի հունիսի 20-ին[1][2]։ Ընտրությունները նախատեսված էր անցակացնել 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, սակայն այն կանցկացվի ավելի վաղ՝ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնաժամի պատճառով[3]։

Մայիսի 10-ին խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի յոթերորդ Ազգային ժողովը լուծարվեց օրենքի ուժով։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ և 44 օր տևած պատերազմի և կապիտուլացիոն ակտի արդյունքում բռնազավթեց Արցախի տարածքների մոտ 75%-ը։ Պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի զանգվածային ցույցեր սկսեցին Հայաստանում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում։

Ընտրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի պարզ համամասնական ընտրական համակարգով[4]։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով[5]։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի[6]։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր[7]։

Մանդատները բաշխվում է Դոնթի մեթոդով համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար)։ Մանդատների բաշխման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ։ Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է առնվազն չորս տեղ խորհրդարանում։

Քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ ամսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային այցելություններ, որն ըստ ընդդիմադիրների, ըստ էության քարոզարշավի մեկնարկ է[8]։

Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի գրանցումը[9]։ Նույն օրը «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում ծեծի են ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական բուկլետներ բաժանող նախկին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը և ևս 3 քպ-ականներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց[10]։

Հունիսի 11-ին ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը[11]։


Հունիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց որում մասնավորապես նշվում է.

Aquote1.png Քարոզարշավը «մարդկանց համար փոխադարձ մեղադրանքներ, հայհոյանքի հանրային տեսարաններ ապահովելու համար չէ»
- Արման Թաթոյան[12]։
Aquote2.png


Կուսակցություններ և դաշինքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք[13]։ Հունիսի 8-ին ինքնաբացարկ է ներկայացրել «Հայոց Արծիվներ» կուսակցությունը[14]։

Ստորև, ներկայացված են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցանկը ըստ ԿԸՀ-ում կայացած վիճականության արդյունքների հերթականությամբ[15].

Անվանումը Ցուցակը գլխավորում է՝ Մանդատների քանակը նախորդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում
1 «Արդար Հայաստան» կուսակցություն Նորայր Նորիկյանը[16] 0
2 «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Լևոն Տեր-Պետրոսյանը 0
3 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Նիկոլ Փաշինյանը[17] 88
4 «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն Արա Զոհրաբյան 0
5 «Ազատություն» կուսակցություն 0
6 Պատիվ ունեմ դաշինք Արթուր Վանեցյանը[18] 0
7 «Միասնական հայրենիք» կուսակցություն 0
8 «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն 0
9 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Էդմոն Մարուքյանը 18
10 «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Տիգրան Ուրիխանյանը 1
11 «Հանրապետություն» կուսակցություն Արամ Զ. Սարգսյանը 0
12 «Հայոց Հայրենիք» կուսակցություն Արտակ Գալստյանը[19] 0
13 «Ազատ Հայրենիք» դաշինք Միքայել Հայրապետյանը[20] 0
14 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Գագիկ Ծառուկյանը 26
15 Հայաստանի դեմոկրատական կուսակցություն Տիգրան Արզաքանցյանը 0
16 «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն Կարին Տոնոյանը[21] 0
17 «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն Սուրեն Սահակյանը 0
18 Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք Արման Բաբաջանյանը[22] 1
19 «Ազգային օրակարգ» կուսակցություն 0
20 «Վերելք» կուսակցություն Ալեքսան Մինասյանը 0
21 «Ազատական» կուսակցություն 0
22 «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն [23] Խաչիկ Ասրյան 0
23 «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն Տիգրան Խզմալյան 0
24 Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյանը[24] 0
25 «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն Վահե Գասպարյանը 0
26 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն Դավիթ Սանասարյանը[25] 0

Սոցհարցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սոցհարցումների, իշխող ՔՊ-ի վարկանիշը զգալիորեն նվազում է, իսկ Հայաստան դաշինքի և այլ որորշ ընդիմադիր ուժերի վարկանիշը բարձրանում է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ» 
  2. «Նախագահը ստորագրել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը»։ CIVILNET (hy-AM)։ 2021-05-11։ Վերցված է 2021-05-13 
  3. «Armenia PM says open to early elections to end crisis»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Վերցված է 2021-03-04 
  4. ««Ռեյտինգային» ընտրական համակարգը փոխարինվեց պարզ համամասնականով. նախագիծն ընդունվեց»։ CIVILNET (hy-AM)։ 2021-04-01։ Վերցված է 2021-04-05 
  5. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-01-25 
  6. res.elections.am http://res.elections.am/images/doc/police.02.04.17.pdf։ Վերցված է 2018-12-13 
  7. www.parliament.am http://www.parliament.am/law_docs5/Sahmanadrutyun_06.12.2015.pdf։ Վերցված է 2018-12-13 
  8. «Փաշինյանի այցը դե ֆակտո քարոզարշավի մեկնարկ էր, վստահ է թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-03-28 
  9. «ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2021-06-11 
  10. Սիմոնյան Կորյուն (2021-06-11)։ «Տարեցին վիրավորելու համար Արշակյանն ու 3 ՔՊ-ականներ ծեծվել են»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2021-06-11 
  11. «Ձերբակալվել է «Պատիվ ունեմ»-ի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-06-11 
  12. «Քարոզարշավը «մարդկանց համար փոխադարձ մեղադրանքներ, հայհոյանքի հանրային տեսարաններ ապահովելու համար չէ»»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-06-11 
  13. Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ «Գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք»։ www.elections.am։ Վերցված է 2021-05-26 
  14. «Առաջին ինքնաբացարկն ընտրապայքարում․ «Հայոց Արծիվներ» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին»։ CIVILNET (hy-AM)։ 2021-06-08։ Վերցված է 2021-06-08 
  15. «Հայտնի է, թե կուսակցությունները և դաշինքները որ համարների ներքո կմասնակցեն ընտրություններին»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2021-06-02 
  16. ««Արդար Հայաստան» կուսակցության անդամները ԿԸՀ-ում են»։ factor.am։ Վերցված է 2021/05/30 
  17. «Հրապարակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 100 համարները»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2021-05-30 
  18. ««Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է ընտրացուցակի առաջին 10 համարները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-05-30 
  19. ««Հայոց հայրենիք» կուսակցությունը գլխավորում է Արտակ Գալստյանը (տեսանյութ)»։ Փաստարկ (hy-AM)։ 2021-05-26։ Վերցված է 2021-05-30 
  20. ««Ազատ հայրենիք» դաշինք»։ YouTube / A1plus։ Վերցված է 2021/05/21 
  21. «Հայտնի են 5165 ազգային պահպանողական շարժում կուսակցության ցուցակի առաջին երեք անունները |news.am|»։ infocom.am (անգլերեն)։ Վերցված է 2021-05-30 
  22. ««Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Արման Բաբաջանյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-05-30 
  23. «ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-06-11 
  24. ««Հայաստան» դաշինքը հրապարակեց նախընտրական ցուցակի առաջին 20 անունները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-05-30 
  25. ««Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 20 համարները»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-05-30