Մհեր Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մհեր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Մհեր Հերբերտի Գրիգորյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ փոխվարչապետ
Դրոշ
Դրոշ
 մայիսի 12, 2018[1]
Նախագահ Արմեն Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Կարեն Կարապետյան, Վաչե Գաբրիելյան, Արմեն Գևորգյան
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան, Մոսկվայի Պետական Համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր փետրվարի 15, 1972
Ծննդավայր Աշտարակ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Անանիա Շիրակացու մեդալ

Մհեր Հերբերտի Գրիգորյան (փետրվարի 15, 1972(1972-02-15)[2], Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պետական գործիչ, ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան։ ՀՀ փոխվարչապետ (2018 թվականի մայիսի 12-ից)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 1991 թ.-ից 1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ.-ից 1996 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան-խորհրդատու, իսկ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը։ 1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ)՝ զբաղեցնելով իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններ։ 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին։ 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում։ 2005 թվականին նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և պաշտոնավարել է մինչև 2007 թվականը։ 2007 թ.-ից մինչև 2011 թվականը զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2011 թվականին նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։ 2006 թ.-ից 2018 թվականը եղել է «ACRA Credit Reporting» ՓԲԸ խորհրդում՝ խորհրդի անդամի կարգավիճակով։ 2012 թ.-ից մինչև 2018 թվականը զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնը[4]։ Հայաստանի Հանրապետության նախագահի` 2018 թվականի մայիսի 12-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Զինված ուժերի պահեստազորի սպա է։ Անկուսակցական է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ դուստր և որդի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ նախագահի հրամանագրով 2016 թվականին Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մհեր Գրիգորյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2017 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[5]։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2022 թվականին պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Վաչե Գաբրիելյան
ՀՀ փոխվարչապետ
Մհեր Գրիգորյան

2018-ից
Հաջորդող
-