Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019 հունվարի 14 | ||||
| ||||
2018 մայիսի 11 - 2019 հունվարի 14 | ||||
Նախորդող | Կարեն Կարապետյան | |||
| ||||
2017 ապրիլի 2 - 2018 մայիսի 11 | ||||
Կուսակցություն՝ | «Ելք» դաշինք, Քաղաքացիական պայմանագիր և «Իմ քայլը» դաշինք | |||
Կրթություն՝ | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (2000), ՀՀ պետական կառավարման ակադեմիա (2004) և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (2005) | |||
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | պատմաբան և քաղաքական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 23, 1979 (41 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Հայր | Սամվել Միրզոյան |
Արարատ Սամվելի Միրզոյան (նոյեմբերի 23, 1979 թվական, Երևան, ԽՍՀՄ), կուսակցական, պետական-քաղաքական գործիչ, ՀՀ 7-րդ գումարման ԱԺ նախագահ (2019 թվականի հունվարի 14-ից[1]):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատ Միրզոյանը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը:
2002 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ որպես պատմաբան:
2004 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ որպես պետական ծառայող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ:
2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան՝ որպես պատմական գիտությունների թեկնածու[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող:
2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։
2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում:
2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում:
2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող:
2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում:
2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։
2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ[3]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ:
2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն [4][5][6]:
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[7][8][9]:
2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ[10][11]՝ 131 կողմ ձայնով[12]:
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[13][14][15][16][17][18]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Գոհար Աբաջյանի հետ, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.armtimes.com/hy/article/152287
- ↑ https://civilcontract.am/about-us/ararat-mirzoyan (չաշխատող հղում)
- ↑ Կենսագրություն(չաշխատող հղում)
- ↑ https://armeniasputnik.am/politics/20181210/16160216/armenia-im-qayly-reytingayin-teknatsu.html
- ↑ https://www.panorama.am/am/news/2018/12/10/%D5%BC%D5%A5%D5%B5%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82/2045824
- ↑ https://factor.am/106992.html
- ↑ https://hetq.am/hy/article/99834
- ↑ https://armeniasputnik.am/radio/20190111/16688270/armenia-avagani-xorhrdaran.html
- ↑ https://lurer.com/?p=309182&l=am
- ↑ https://www.aysor.am/am/news/2019/01/14/%D4%B1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF-%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/1512051
- ↑ https://www.azatutyun.am/a/29708831.html
- ↑ https://168.am/2019/01/14/1067473.html
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արարատ Միրզոյան
- «Ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը». Արարատ Միրզոյան
- Արարատ Միրզոյանն ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահ
Նախորդող Արա Բաբլոյան |
ՀՀ ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյան 2019- |
Հաջորդող |
|
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- «Ելք» դաշինքի անդամներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ Ազգային ժողովի նախագահներ
- ԵՊՀ շրջանավարտներ