Բալաբեկ Մարտիրոսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Բալաբեկ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1905 |
Ծննդավայր | Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 6, 1972 (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պետական ծառայող |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Բալաբեկ Գրիգորի Մարտիրոսյան (մայիսի 20, 1905, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1927)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Երևանի 1-ին և 2-րդ աստիճանի կուսակցական դպրոցներում (1925-1929), ավարտել Բաքվի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտը (1936), 1929-1931 թվականներին կոմերիտական կազմակերպչական աշխատանքի է եղել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) և Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջկոմներում։ 1936 թվականից աշխատել է ՀԿ(բ)կ Երևանի կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի տանը։ 1937 թվականի մայիսից եղել է ՀԿ(բ)կ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար, սեպտեմբերին նշանակվել է ՀԿԿ ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1938-1942 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսավորության ժողկոմ։ 1942-1953 թվականներին՝ Հայկական գյուղատնաեսական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ՝ ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ (1942-1949)։ 1953 թվականին նշանակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1959-1961 թվականներին՝ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ։ Միաժամանակ 1958 թվականից՝ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում մնալով մինչև իր կյանքի վերջը։ Խորհրդային պատվիրակության կազմում մասնակցել է (1958, 1959, 1971) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նսաաշրջաններին։ Եղել է ՀամԿ (բ) կ 23-րդ և ՀԿ (բ) կ 10-14-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-ին և ՀԽՍՀ 2-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի անդամ (1938-1948)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 348)։ ![]() |
- Մայիսի 20 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 1972 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պետական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Կուսակցական գործիչներ