Մասիս (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Մասիս | ||
Արբանյակային պատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 4,2 կմ² | |
ԲԾՄ | 840 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1744 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մասիս, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Թոխանշալու անունը, 1945 թվականին վերանվանվել է Մասիս։ Բնակիչների նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Հրազդան գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 840 մ բարձրություն։
Գյուղի հարավային եզրին են գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դ.) և Սուրբ Թադևոս Առաքյալ մատուռը (16-րդ դ.)։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է 3-ից 5 °C։ Ամառը տևական է, մայիսից մինչև հոկտեմբեր օդի միջին ամսական ջերմություն 24-ից 26 °C։ Հաճախ խորշակները վնասում են գյուղատնտեսությանը։ Տեղումները կազմում են 250 -300 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման հետևանքով դարձել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի, համայնքը գտնվում է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 176 | 543 | 473 | 587 | 935 | 1382 | 1437 | 1656 | 1279 | 1744 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|