Նոր կյանք (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նոր կյանք | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Գյուղապետ | Գարիկ Սարգսյան | |
Հիմնադրված է | 1946 թ. | |
ԲԾՄ | 850 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▲2905 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նոր կյանք[1], գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանում, Վեդի` քաղաքից 8 կմ հարավ, մարզկենտրոնից` 8 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1946 թվականին Իրանից, Խոյ, Սալմաստ գավառների գյուղերից ներգաղթած հայերի կողմից։
Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմռան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -4 °C աստիճան։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +24-ից +26 °C, իսկ առավելագույնը՝ +42 °C է։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 820 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, փոստի բաժանմունք։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնական զբաղմունքը՝ հողագործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 403 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 122 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ՝ համապատասխանաբար կազմելով 52 հա և 70 հա։ Գյուղում բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։
Համայնքում 2010 թվականին ստեղծվել է «ԱՄՔՈՐ» կազմակերպության հովանավորությամբ գյուղատնտեսական կոոպերատիվը, որն իր մեջ ընդգրկել է 69 ֆերմերային տնտեսություն և շուրջ 55 հա հողատարածք։ Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|