Սուրենավան
Գյուղ | |||
---|---|---|---|
Սուրենավան | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | ||
Համայնքի ղեկավար | Կարո Արտավազդի Կարապետյան | ||
Հիմնադրված է | 1946 թ. | ||
Այլ անվանումներ | Սպանդարյանի անվան սովխոզին կից)։ | ||
Մակերես | 23,3 կմ² | ||
ԲԾՄ | 815 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 2172[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Սուրենավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 0234 | ||
|
Սուրենավան, գյուղ Արարատի մարզի հարավային հարթավայրային մասում, Երևան-Երասխ ավտոճանապարհի վրա։ Երևանից 60 կմ, մարզկենտրոն Արտաշատից՝ 22 կմ հեռավորության վրա, Ուրծի լեռնաշղթայի հարավային մեղմաթեք սարահարթում[2]։ Գարնանը, երբ արևի առաջին տաք շողերը զարթնեցնում են բնությունը, արագիլները վերադառնում են իրենց բները՝ գյուղին հաղորդելով առասպելական գեղեցկություն։ Նրանք դառնում են ոչ միայն բնության անբաժան մասնիկը, այլև գյուղի հպարտության խորհրդանիշը։
Վերջին տարիներին Սուրենավանում նոր թափ է առել թթի այգիների մշակությունը, և գյուղացիներն այժմ ավելի շատ են զբաղվում թթի արտադրությամբ։ Ամառվա շոգ օրերին թթի անուշ բույրը տարածվում է փողոցներում, հիշեցնելով անցյալի բարի ավանդույթները։
Սուրենավանը ոչ միայն բնությամբ, այլև մարդկանց ջերմությամբ է առանձնանում։ Այստեղ յուրաքանչյուր հյուր ընդունվում է սիրով, իսկ գյուղի բարի ավանդույթները ապրում են սերունդների մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնումը սկսվել է 1946 թվականին, պաշտոնապես գրանցվել՝ 1954 թվականի փետրվարին։ Սուրենավան է անվանվել հայ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի պատվին։ Գյուղը համալրվել է Հայաստանի լեռնային շրջանի բնակիչներով (Մարտունի, Եղեգնաձոր) և Իրանից (Սպահան, Սուլթանաբադ) ու Սիրիայից հայրենադարձվածներով։
2020 թվականից գյուղը բացել է իր դռները Արցախից տեղահանված ընտանիքների առջև՝ տրամադրելով նրանց հարկի տակ նոր կյանք սկսելու հնարավորություն։
2023 թվականին, երբ Արցախից տեղահանությունը դարձավ ամբողջական, Սուրենավանում բնակություն հաստատեցին արդեն մի քանի մեծ ընտանիքներ։ Նրանցից շատերը նոր էջ բացեցին այստեղ՝ գյուղի համայնքին ավելացնելով իրենց ջերմ ավանդույթներն ու աշխատասիրությունը։
Արցախցի ընտանիքներից որոշ երիտասարդ աղջիկներ Սուրենավանում ստեղծել են իրենց նոր օջախը՝ դառնալով գյուղի համայնքի անբաժանելի մասը։ Նրանց հմայքն ու նվիրվածությունը հարստացնում են գյուղի կենցաղը, իսկ իրենց բարի ու աշխատասեր բնավորությունը նոր կյանք է տալիս գյուղի առօրյային։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակարդակից բարձրությունը՝ 815 մ։ Կլիման չոր, խիստ ցամաքային. ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը՝ -10-ից -30 °C, ամառը տևական է՝ մայիսից հոկտեմբեր (28-ից 40 °C): Մթնոլորտային տեղումներ՝ 250-300 մմ։ Բնական լանդշաֆտը՝ կիսանապատ (վերածված կուլտուր-ոռոգելիի)։ Բացարձակ ոռոգման ագրո կլիմայական գոտի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սուրենավանի մշտական բնակչությունը կազմել է 2172, առկա բնակչությունը՝ 2059 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 49 | 110 | 244 | 1836 | 2073 | 2406 | 2393 | 2172[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է պտղաբուծությամբ, դաշտավարությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ (առվույտ, եգիպտացորեն, ցորեն, խոտհարքեր և այլն)։ Վարելահողերն աստիճանաբար վերածվում են այգեգործական (ծիրան, դեղձ, թութ, վաղահաս խնձոր, սալոր և այլն) ու խաղողագործական գոտիների։ Ակտիվ է նաև բանջարաբուծությունը՝ ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ (լոլիկ, տաքդեղ, սմբուկ, բամիա, սեխ, ձմերուկ, դդմիկ, վարունգ, լոբի և այլն)։
Հողատարածքների ոռոգումն ապահովվում է բացառապես ջրմուղ պոմպերի միջոցով։
Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնաբուծությամբ։
Սուրենավանի տարածքում գործող ձեռնարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օքսիդացված բիտումի «Աբիտ» գործարան
- Արմաշի ձկնաբուծական (մի մասը Սուրենավանում է)
- «Մանանա սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման ձեռնարկություն
- Մի քանի խոշոր ֆերմերային տնտեսություններ՝ սեփական ջրմուղ կայաններով
- 2024 թվականին Սուրենավանում մեկնարկել է 100 հեկտար ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը, որը մեծ հեռանկարներ է բացում գյուղատնտեսության զարգացման համար։ Այս նոր այգիները ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով, ապահովելով բարձր արդյունավետություն և որակյալ բերք։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կիրառել կաթիլային ոռոգում, ագրոտեխնոլոգիական նորարարություններ և նոր սորտերի մշակություն, ինչը կնպաստի գյուղի տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։
Սուրենավանցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նաիրի Սաիլյան Արարատի Հատուկ ջոկատի հրամանատար
- Հովիկ Աղազարյան պատգամավոր
- Աշոտ Գաբրիելյան բանաստեղծ
- Ալեքս Մարգարյան-Հունահռոմեական ոճի ըմբիշ,Եվրոպայի չեմպիոն
- Կարո(Դուշման) և Կարեն Կարապետյաններ(Դուշմանչիկ)-Արաբո ջոկատի հայտնի անդամներ,Հրամանատարներ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]"Ջերմուկ" Հանքային ջրի բնական աղբյուրից սնվող բացօթյա փոքրիկ լողավազան՝ գյուղից դեպի հարավ-արևմուտք։ Ավազանը հայտնի էր բուժական հատկություններով, ինքնամաքրվող էր ու տարածաշրջանում հանրաճանաչ։ "Ջերմուկի" ներկայիս վիճակի մասին տեղեկությունները թարմացման կարիք ունեն։
Ուռանոց Խոշոր ուռենիների գեղատեսիլ բնական լեռնային պուրակ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք՝ Ուրծի լեռնաշղթայի ժայռոտ ստորոտներին։
Սարի աղբյուր Սառնորակ աղբյուր գյուղից դեպի հյուսիս՝ նախալեռնային հատվածում։ Տարածքում առկա է նաև քարանձավ՝ որը հավանաբար ծառայել է որպես անտիկ բնակավայր։ Տարածաշրջանում հանդիպում են քարեդարյա բնակավայրերի մնացորդներ։
Խաղողի ձոր Խաղողի վայրիացած այգիներ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Սուրբ Նշան Մատուռ գյուղից դեպի հարավ-արևմուտք։ Կառուցվել է 20-րդ դարում (կոնկրետ թվականը լրացման ենթակա է, փորագրված է մատուռի ներսում) հարակից Արարատ (Դավալու) գյուղի բնակիչ, որսորդ Սարիբեկ Մելիքսեթյանի կողմից, ով երազում Աստծուց հրահանգ ստանալով հիմնել է սրբատեղին ու ըստ երազի՝ անվանել "Նշան"։ Կից կա աղբյուր, տարածքը ակտիվորեն ծառայում է որպես հանգստի գոտի ամբողջ Արարատի շրջանի բնակիչների կողմից։ Մատուռն անընդհատ լրացվում է բազմաթիվ խաչքարերով։
Արագիլներ Գյուղն աչքի է ընկնում արագիլների բազմազանությամբ, որոնք բույն են դրել գրեթե բոլոր սյուների գագաթներին ու դարձել տեղի բնակչության անբաժան բարեկամները։ Հիմնականում չեն չվում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրենավանի մասին Սերո Խանզադյանի «Հայրենապատումի» Բ գրքի «Անապատ ավազախիր» ակնարկը
- Աշոտ Գաբրիելյան, Ավազախիր անապատից՝ կանաչախիտ պարտեզ (ակնարկ), «Կանչ», 2006, թիվ 10, էջ 6։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 181.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 184» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
|