Առվույտ
| Առվույտ | |
Առվույտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
| Տրիբա | Trifolieae |
| Ցեղ | Առվույտ (Medicago) |
| Տեսակ | Առվույտ (M. sativa) |
| Միջազգային անվանում | |
| Medicago sativa | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Առվույտ (լատիներեն՝ Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 150, Հայաստանում վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina ), առվույտ ցանովի (M. sativa ), առվույտ երկնագույն (M. coerulea ), առվույտ խավոտ (M. papiilosa ), առվույտ տատասկանման (M. tribuloides ) և այլն։
Բուսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատն իլիկաձև է, ցողունը՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-150 սմ, մերկ, երբեմն՝ թույլ թավոտ։ Տերևը բարդ է, եռաբաժան, սղոցաեզր։ Ծաղկաբույլը խիտ կամ նոսր կոնաձև ողկույզ է։ Ծաղիկը երկսեռ է, դեղին, մանուշակագույն, բաց վարդագույն, կանաչավուն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է մայիս-հուլիսին (որոշ տեսակներ՝ մինչև ուշ աշուն)։ Պտուղը զսպանակաձև, երիկամաձև, մանգաղաձև ունդ է (հաճախ՝ փշոտ), սերմերը՝ մանր, երիկամաձև, դեղին, բաց շագանակագույն։
Կիրառական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առվույտը հողը հարստացնում է ազոտով, բարձրացնում բերրիությունը։ Սպիտակուցներով (չոր տերևը պարունակում է 19-20%) ու վիտամիններով (A, C, D, PP և այլն) հարուստ կերաբույս է (օգտագործվում են կանաչ զանգվածը, խոտը, սենաժը, խոտալյուրը)։ Առվույտի ցանքերը շահագործվում են 5-6 տարի։ Ցանքաշրջանառության մեջ թողնում են 2-ից 3 տարի։ Մեղրատու է։
Տարածվածություն Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում վայրի վիճակում հանդիպում է 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina ), առվույտ ցանովի (M. sativa ), առվույտ երկնագույն (M. coerulea ), առվույտ խավոտ (M. papiilosa ), առվույտ տատասկանման (M. tribuloides ) և այլն։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է ստորին և վերին լեռն., ալպյան և մերձալպյան գոտիներում, քարքարոտ լանջերին, կրոտ և կավոտ վայրերում, անտառի բացատներում, ճամփեզրերին, գետափերին և այլն։ Մշակության մեջ տարածված են առվույտ ցանովի կամ կապույտ (M. sativa ), առվույտ մանգաղանման կամ դեղին (M. falcata ) և առվույտ հիբրիդային (M. media ) տեսակները։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են առվույտի հետևյալ ենթատեսակները[1][2][3][4][5][6][7][8][9][10]․
- Medicago agropyretorum
- Medicago alatavica
- Medicago arabica
- Medicago arborea
- Medicago archiducis-nicolai
- Medicago astroites
- Medicago blancheana
- Medicago brachycarpa
- Medicago cancellata
- Medicago carstiensis
- Medicago caucasica
- Medicago ciliaris
- Medicago constricta
- Medicago coronata
- Medicago crassipes
- Medicago cretacea
- Medicago cyrenaea
- Medicago daghestanica
- Medicago difalcata
- Medicago disciformis
- Medicago doliata
- Medicago edgeworthii
- Medicago falcata
- Medicago fischeriana
- Medicago glomerata
- Medicago granadensis
- Medicago grossheimii
- Medicago gunibica
- Medicago heldreichii
- Medicago hemicoerulea
- Medicago heyniana
- Medicago hybrida
- Medicago hypogaea
- Medicago intertexta
- Medicago italica
- Medicago karatschaia
- Medicago komarovii
- Medicago laciniata
- Medicago lanigera
- Medicago laxispira
- Medicago littoralis
- Medicago lupulina
- Medicago marina
- Medicago medicaginoides
- Medicago meyeri
- Medicago minima
- Medicago monantha
- Medicago monspeliaca
- Medicago murex
- Medicago muricoleptis
- Medicago noeana
- Medicago orbicularis
- Medicago orthoceras
- Medicago ovalis
- Medicago papillosa
- Medicago persica
- Medicago phrygia
- Medicago pironae
- Medicago playtcarpa
- Medicago polyceratia
- Medicago polychroa
- Medicago polymorpha
- Medicago praecox
- Medicago prostrata
- Medicago radiata
- Medicago retrorsa
- Medicago rhodopea
- Medicago rigida
- Medicago rigidula
- Medicago rigiduloides
- Medicago rotata
- Medicago rugosa
- Medicago rupestris
- Medicago ruthenica
- Medicago sativa
- Medicago sauvagei
- Medicago saxatilis
- Medicago schischkinii
- Medicago scutellata
- Medicago secundiflora
- Medicago shepardii
- Medicago sinskiae
- Medicago soleirolii
- Medicago strasseri
- Medicago suffruticosa
- Medicago syriaca
- Medicago talyschensis
- Medicago tenoreana
- Medicago transoxana
- Medicago truncatula
- Medicago tunetana
- Medicago turbinata
- Medicago vardanis
- Medicago virescens
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ILDIS LegumeWeb». Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
- ↑ «Genera Containing Currently Accepted Names: Medicago». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
- ↑ «Species Nomenclature in GRIN». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
- ↑ «IPNI Plant Name Query Results». Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22–ին-ին.
- ↑ «AgroAtlas - Relatives». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22–ին-ին.
- ↑ «ITIS». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16–ին-ին. (enter Medicago as the search term)
- ↑ «Discover Life». Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
- ↑ eFloras
- ↑ The Biota of North America Program(չաշխատող հղում)
- ↑ The Plant List
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 551)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առվույտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առվույտ» հոդվածին։ |
| ||||||||||||||
|