Մեղրատու բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեղուն նեկտար է վերցնում Solidago virgaurea ծաղկից

Մեղրատու բույսեր, մեղրատուներ, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերի մեծ խումբ, որոնցից մեղուները նեկտար և ծաղկափոշի են հավաքում։

Նեկտար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկտարն արտադրվում է ծաղկի խորքում, վարսանդի և առէջքների հիմքի մոտ, իսկ երբեմն, դրանից դուրս (ցողունի, տերևի ևնի վրա) գտնվող տարբեր ձևի նեկտարանոցներում։ Առանձին տեսակի մեղրատուների մեկ ծաղկի արտադրած նեկտարի քանակը միատեսակ չէ․ օրինակ Coryonthes ցեղի խոլորձի մեկ ծաղիկն արտադրում է մոտ 30 գ, իսկ սովորական լորենունը՝ 0,5-7, 46 մգ նեկտար։ Մեղրը շատ քաղցր է[1]։

Նեկտարարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկտարարտադրությունը բույսերի ծաղկման սկզբին դանդաղ է, առէջքների փոշանոթները պատռվելու պահին հասնում է առավելագույնի և դադարում է բեղմնավորումից հետո։ Որոշ մեղրատու բույսեր բացի նեկտարից արտադրում են նաև խեժանյութեր, որոնցից մեղուներն ակնամոմ են պատրաստում։

Բույսերի նեկտարարտադրության ունակությունը ձևավորվել է էվոլյուցիայի պրոցեսում, որպես միջատներով խաչաձև փոշոտման հարմարվածություն, որը նպաստում է, հաճախ նաև որոշում մեղրատուների բարձր բերքատվությունը։ Նեկտարարտադրությունը և մեղուների կողմից նեկտարի հավաքելը համընկնում են բույսերի ծաղկման շրջանին։

ԽՍՀՄ-ում տարածված են ավելի քան 1000 մեղրատու բույսեր․, որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը։

Լավագույն մեղրատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Robina9146.JPG

Լավագույն մեղրատուներից են

Մեղրատու են նաև բանջարաբոստանային, մերձարևադարձային գրեթե բոլոր բույսերը։ Մեղրատու բույսեր տարածված են հիմնականում մարգագետիններում և խոտհարքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Абрикосов Х. Н. и др. Иссоп // Словарь-справочник пчеловода / Сост. Федосов Н. Ф.. — М.: Сельхозгиз, 1955. — С. 131.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Елин Е. Я., Зерова М. Я. и др. Дары лесов. — Киев: Урожай, 1979. — 392 с. (на укр. яз.)
  • Enoch Zander։ Handbuch der Bienenkunde: Die Bienenweide. 4., von Bodo Schick und Armin Spürgin neu bearbeitete Auflage. Ulmer-Verlag, Stuttgart 1997, ISBN 3-8001-7418-9 (Inhaltsangabe)
  • Anna Maurizio und Friedgard Schaper։ Das Trachtpflanzenbuch. 4. Auflage. Ehrenwirth, München 1994, ISBN 3-431-03207-9
  • Günter Pritsch։ Bienenweide: eine Anleitung zur Verbesserung der Bienenweide und Informationen über Bienenweidepflanzen. Deutscher Landwirtschaftsverlag, Berlin 1985

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 448 CC-BY-SA-icon-80x15.png