Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 9, 1960 (65 տարեկան) |
Ծննդավայր | Այգեձոր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1982) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1987) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Հովիկ Հովսեփի Աղազարյան (փետրվարի 9, 1960, Այգեձոր), հայ քաղաքական և պետական գործիչ, մեխանիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2018-2019)։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2019-2021)։ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, տնտեսկան հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովիկ Աղազարյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 9-ին, Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվել է Արարատի շրջանի Սուրենավան գյուղ։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1977 թվականին։ 1977-1982 թվականներին սովորել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտում։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ 1982-1983 թվականներին եղել է Երևանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, 1988-1991 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1990 թվականներին հանդիսացել է Սուրենավան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին[1]։
ՀՅԴ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր[2], ՀՅԴ խմբակցության անդամ (1990 թվականից)։ 1996 թվականին ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։ 1998 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից։
2000-2013 թվականներին զբաղվել է արտագնա աշխատանքով։
«Քաղաքացիական պայմանագիր»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է[3]։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած ջոկատի հետ Ապրիլյան դեպքերի ժամանակ եղել է լարված գոտում։
2017 թվականի ԱԺ ընտրություններում առաջադրվել է «Ելք» դաշինքի ցուցակով։
2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է[1][4]։
2019-2021 թթ. եղել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դրաստամատ Կանայան» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Հովիկ Աղազարյան, «Քաղաքացիական պայմանագիր»(չաշխատող հղում)
- ↑ «Ելքը» ևս երկու նոր պատգամավոր կունենա՝ Հովիկ Աղազարյան և Հայկ Կոնջորյան
|
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պետական գործիչներ
- Հայ մեխանիկոսներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ