Արսեն Ջուլֆալակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսեն Լևոնի Ջուլֆալակյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1987 (35 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Գյումրի, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունըմբիշ և քաղաքական գործիչ
ԱշխատանքՀունահռոմեական ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր
Զբաղեցրած պաշտոններՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Commons-logo.svg Arsen Julfalakyan Վիքիպահեստում

Արսեն Լևոնի Ջուլֆալակյան (մայիսի 8, 1987(1987-05-08), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2014 թ. Աշխարհի չեմպիոն, 2010 թ. Աշխարհի գավաթի հաղթող, 2009 թ. Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, 2008, 2012 և 2016 թթ. Օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գյումրիում։ Աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի որդին է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Գյումրու Գր. Նարեկացու անվ. թիվ 9 միջն. դպրոցում, որն ավարտել է գերազանցության վկայագրով։

Բարձրագույն կրթություն ստացել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում (բակալավր, մագիստրատուրա), ապա շարունակել կրթությունը նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրան 2016 թվականին։ Միջազգային հարաբերությունների մագիստրոս է, պատմական գիտությունների թեկնածու։

2009 թ. արժանացել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Լավագույն ուսանող» կոչմանը։

2014 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով։

Հեղինակ է 6 գիտական հոդվածների։

Մարզական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր ղեկավարությամբ 1998 թվականից սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 2001, 2003, 2004 թթ. դարձել է Հայաստանի պատանեկան առաջնության չեմպիոն։ 2002 թ. պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, պատանիների 2003-2004 թթ. Եվրոպայի առաջնության հաղթող։ 2004 թ. ճանաչվել է Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ։ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե(2005) և բրոնզե (2006) մեդալակիր է։ 2007 թ․ Պեկինի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողն է։

Մեծահասակների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (2014) և կրկնակի բրոնզե մեդալակիր(2012, 2019), Աշխարհի առաջնության արծաթե (2010) և երկու անգամ բրոնզե մեդալակիր (2011, 2013): Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր (Կլերմոն Ֆերան, 2009)։ 2013 թվականի ուսանողական օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (Կազան)։

2012 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։

2014 թ․ դեկտեմբերի 22-ին Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սքվեր Գարդեն» կենտրոնում հաղթել է ԱՄՆ-ի ուժեղագույն ըմբիշներից Քայլ Դեյքին[1]՝ դառնալով Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկը, ով մրցել է այդ դահլիճում։

2015 թվականի ապրիլի 24-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում վաստակել է ոսկե մեդալ[2]։ Հաղթանակը նվիրել է Եղեռնի զոհերի հիշատակին։

2009-2016 թթ. (7 տարի անընդմեջ) հանդես է եկել Գերմանիայի բարձրագույն ակումբային առաջնությունում KSV Aalen 05 ակումբի կազմում և 2010 թվականին հռչակվել է Գերմանիայի չեմպիոն։

2017 թվականից տեղափոխվել է Ֆրանսիայի ակումբային առաջնություն և մինչև 2019 թ․ հանդես եկել Բեզանսոն ակումբում։ 2017 թվականին Ֆրանսիայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել՝ անցկացնելով 10 գոտեմարտ և տոնելով 10 հաղթանակ։

2017 թվականից հանդիսանում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (United World Wrestling) մարզիկների հանձնաժողովի անդամ [1]։

Լևոն և Արսեն Ջուլֆալակյանները միակ հայր և որդին են, ում հաջողվել է մենապայքարային օլիմպիական մարզաձևում նվաճել ոսկի և արծաթ և դառնալ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Արսենի կրտսեր եղբայրը՝ Արամ Ջուլֆալակյանը, ևս զբաղվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտով։ Պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է (2006) [2], երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնության չեմպիոն, միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։ 2016 թվականից հանդիսանում է Արսենի Ջուլֆալակյանի անձնական մարզիչը։ Տարբեր տարիներին Արսենին մարզել են նաև Գագիկ Սարգսյանը և Արամ Գասպարյանը։

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի շնորհիվ 13 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն (2014, սեպտեմբերի 12

2014 թվականի սեպտեմբերին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի սանը՝ մինչև 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, անցկացրեց հինգ գոտեմարտ և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը՝ եզրափակիչում 4։0 հաշվով պարտության մատնելով խորվաթ Նևեն Ժուգային, իսկ եզրափակիչ հասնելուց առաջ հաղթելով ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին (9։0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12։1), մեքսիկացի Խուան Էսկոբարին (11։2) և վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1։0)։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Ջուլֆալակյանը «Իմ քայլը» դաշինքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման պատգամավոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Նյու Յորքում»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7 
  2. NEWS.am Sport (ապրիլի 24, 2015)։ «Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում և հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)»։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 26։ «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում...» 
  3. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  4. Ա. Լ. ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ