Արման Եղոյան
Արման Եղոյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և իրավաբան | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հունիսի 28, 1984 (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
Արման Աշոտի Եղոյան (հունիսի 28, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, իրավաբան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1][2][3]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2009 թվականին ավարտել է ԵՊՅ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010-2013 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում։ Եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
2018 թվականի հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետ մամուլի քարտուղար[4]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած չէ։