Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ (2018)
Հայաստան
դեկտեմբերի 9, 2018
National Assembly of Armenia.jpg

Տեսակ Հայաստանի խորհրդարանական ընտրություն

Նախորդ ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններ

Հաջորդ Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Հայաստանի Ազգային Ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններ, որը կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին[1][2][3]։ Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում[4][5], իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։

Սա Թավշյա հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունն է Հայաստանում։

2018 թվականի դեկտեմբերի 8-ի տվյալներով ընտրելու իրավունք ունեին 2.573.779 քաղաքացիներ[6]։

Մասնակից կուսակցություններ և դաշինքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունները և դաշինքները ընտրություններին մասնակցության համար պետք է իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեին մինչև նոյեմբերի 14-ը, երեկոյան 6։00-ն[7][8]։ ԿԸՀ-ն նոյեմբերի 14-ին 11 քաղաքական սուբյեկտից ստացել է առաջադրման փաստաթղթեր։

Դաշինքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող դաշինքների անվանումներն ու կարգախոսները

Կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներն ու կարգախոսները.

Ընտրական թերթիկի համարը Անվանումը Կազմում Համապետական ցանկը գլխավորող Մանդատների քանակը նախորդ,

6-րդ գումարման ԱԺ-ում

Եվրոպական կուսակցության անդամություն
1 Հայաստանի հանրապետական կուսակցություն Վիգեն Սարգսյան 50 Եվրոպական ժողովրդական կուսակցության
2 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Սուրեն Սահակյան 0
3 Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն Արմեն Ռուստամյան 7 Եվրոպական սոցիալիստների կուսակցության
4 «Իմ քայլը» դաշինք Նիկոլ Փաշինյան 5
5 Լուսավոր Հայաստան կուսակցություն Էդմոն Մարուքյան 2
6 «Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն Լևոն Շիրինյան 0
7 «Ազգային Առաջընթաց» կուսակցություն Լուսինե Հարոյան 0
8 «Մենք» դաշինք Արամ Սարգսյան 2
9 Օրինաց երկիր Արթուր Բաղդասարյան 0 Եվրոպական ժողովրդական կուսակցության
10 Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն Վարուժան Ավետիսյան 0
11 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Գագիկ Ծառուկյան 30 Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինք

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունների նախնական արդյունքները (11.12.18)
Կուսակցություն / Դաշինք Քվե % Մանդատ ԱՓՆ1 Ընդհանուր Մանդատ +/- ԱԺ-ում (%)
1. Իմ քայլը դաշինք 884 456 70,43 % 85 3* 88 Green Arrow Up Darker.svg 83 66,66 %
2. ԲՀԿ 103 824 8,27 % 25 1** 26 decrease 6 19,69 %
3. Լուսավոր Հայաստան 80 024 6,37 % 18 0 18 Green Arrow Up Darker.svg 17 13,63 %
4. ՀՀԿ 59 059 4,70 % - - - decrease 50 -
5. ՀՅԴ 48 811 3,89 % - - - decrease 7 -
6. «Մենք» դաշինք 25 174 2,00 % - - - decrease 2 -
7. Սասնա Ծռեր 22 862 1,82 % - - - steady -
8. Օրինաց երկիր 12 389 0,99 % - - - steady -
9. ՔՈ ՍԴԿ 8530 0,68 % - - - steady -
10. «Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» 6456 0,51 % - - - steady -
11. «Ազգային առաջընթաց» կուսակցություն 4122 0,33 % - - - steady -
Անվավեր 0 %
Գրանցված ընտրողներ / մասնակցությունը 2 573 779 48,63 %
Ընդհանուր 100%
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք Մշակված տեղամասերի քանակը՝ 2010

1 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ըստ խմբակցության
* եզդի, ասորի, քուրդ
** ռուս

Ընտրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի միայն համամասնական ընտրական համակարգով, որը բաղկացած է երկու աստիճանից։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական կամ տարածքային ցուցակում ընդգրկվելով[14]։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի[15]։ Յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունից կարող է առաջադրվել 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու[16]։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր[17]։

Մանդատների բախշման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդատները բախշվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար):

Մանդատների բախշման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ:

Նախորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները պետք է լիներ 2022 թվականին, սակայն Թավշյա հեղափոխությունից հետո արտահերթ ընտրությունների հասարակական պահանջ առաջացավ[18][19][20]։ 2018 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որի ծրագրային գլխավոր դրույթներից էր մեկ տարվա ընթացքում կազմակերպել և անց կացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ[21][22]։

Եթե պաշտոնավարման առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը խոսում էր հաջորդ տարվա մայիս-հունիսին ընտրություններ անցկացնելու մասին, ապա երևանի քաղաքապետի ընտրությունից հետո այդ ժամկետը կրճատվեց՝ դառնալով 2018 թվականի դեկտեմբեր։

Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ՀՀ ԱԺ ցրման պահանջով։

Դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն նպատակով Նիկոլ Փաշինյանը համաձայնագիր է ստորագրել Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ[23]։ Այդ ծրագրին աջակցելու հայտարարություն են ստորագրել նաև թվով 14 նախկին և ներկա ՀՀԿ պատգամավորներ[24]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին[25]։ Խորհրդարանի ինքնալուծարման ֆորմալ ընթացակարգը պահպանելու համար անհրաժեշտ էր, որպեսզի լիներ վարչապետություն ընտրություն և թեկնածուն չընտրվեր։ «Ելք» դաշինքը հոկտեմբերի 23-ին վարչապետի թեկնածու էր առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին[26], որն էլ հոկտեմբերի 24-ի հատուկ նիստում չընտրվեց ՀՀ վարչապետ[27]։ Նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովը երկրորդ անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում և Ազգային Ժողովն արձակվեց իրավունքի ուժով[28]։

Քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին և տևել 12 օր։

Քարոզարշավն աչքի է ընկել հեռուստատեսային բանավեճերի քանակով և ձևաչափով։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում կայացել է քաղաքական 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ բանավեճ։

Հարցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերություն Ամսաթիվ «Իմ քայլը» դաշինք
(Քաղաքացիական պայմանագիր)
Լուսավոր Հայաստան «Ելք» դաշինք ՀՀԿ ԲՀԿ ՀՅԴ Սասնա Ծռեր Ժառանգություն
Գելափ ինթերնեյշնլ[29] Դեկտեմբերի 1–4, 2018
69.4
3.8 1.3 5.7 1.2 1.4
Գելափ ինթերնեյշնլ[30] Նոյեմբերի 17–21, 2018
68.3
1.2 1.5 6.7 1 0.9
IRI[31] Հոկտեմբերի 9–29, 2018
67
10 2 9 2 3 <1
IRI[32] Հուլիսի 23 – Օգոստոսի 15, 2018 Ելքի հետ միասին
66
4 13 2 1
Գելափ ինթերնեյշնլ[33] Մայիսի 4–9, 2018 Ելքի հետ միասին
75
3.8 3.2 1.9 0.4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտահերթ ընտրություն նշանակելու մասին» 
  2. «2018 թվականի դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան»։ 02/10/2018 
  3. «Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել»։ 20:25 08.10.2018 
  4. «Սահմանադրական փակուղի կամ ինչպես են հնարավոր արտահերթ ընտրությունները» 
  5. «Վարչապետի պաշտոնից հրաժարական, ԱԺ արտահերթ ընտրություններ. Փաշինյանն իր ծրագիրն է ներկայացրել» 
  6. «ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 08.12.2018թ. դրությամբ» 
  7. «Campaign for Armenia snap parliamentary elections to start on November 26»։ news.am (անգլերեն)։ Վերցված է 2018-11-06 
  8. TIMETABLE FOR THE PREPARATION AND CONDUCT OF THE MAIN ACTIVITIES FOR THE EARLY ELECTIONS TO THE NATIONAL ASSEMBLY OF DECEMBER 9, 2018
  9. http://armtimes.com/hy/article/148570 
  10. «Հայտնի է ԲՀԿ–ի նախընտրական կարգախոսը. Նաիրա Զոհրաբյանն առանձին կարգախոս ունի» 
  11. ««Այլընտրանք՝ այո, ընդդիմություն՝ ոչ». հայտնի է Շիրինյանի կուսակցության առաջին եռյակը» 
  12. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ»։ 14 Նոյեմբեր, 2018 
  13. «Քաղաքական բոլոր ուժերի կարգախոսները դեռ հայտնի չեն» 
  14. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-01-25 
  15. Հայաստանի Հանրապետության ընտրողների քանակն ըստ ընտրատարածքների
  16. Ընտրատարածքներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թռկնածուների առավելագույն թիվը սահմանեու մասին օրենք
  17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  18. «Փորձագետներ․ Հնարավորինս արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։ Մայիս 07, 2018 
  19. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը. Ազատ դեմոկրատներ կուսակցություն» 
  20. «Օրվա հրամայականն է. ՀԺԿ–ն էլ խոսեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին» 
  21. «Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը» 
  22. Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը
  23. «Ըստ համաձայնագրի, դեկտեմբերին Ն. Փաշինյանից բացի այլ թեկնածուի ԲՀԿ-ն չի սատարի, թեկնածու չի առաջադրի» 
  24. «14 պատգամավոր խոստացել է նոր վարչապետ չընտրել» 
  25. «Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց» 
  26. ««Ելք»-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու» 
  27. «Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ»։ News.am։ 15:50, 24.10.2018 
  28. ««Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ». Նիկոլ Փաշինյան» 
  29. https://armenpress.am/eng/news/957095.html
  30. https://mediamax.am/am/news/society/31278/
  31. https://www.iri.org/sites/default/files/2018.11.23_armenia_poll.pdf
  32. https://www.iri.org/sites/default/files/2018.10.9_armenia_poll_presentation.pdf
  33. http://arka.am/en/news/politics/pashinyan_s_yelk_would_get_75_of_votes_if_snap_elections_were_held_next_sunday_poll_says/


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]