Երևանի ավագանու ընտրություններ 2013

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի ավագանու ընտրություններ 2013
Հայաստան
Մայիսի 5, 2013

Նախորդ Երևանի ավագանու ընտրություններ 2009

Հաջորդ Երևանի ավագանու ընտրություններ 2017
Երևանի քաղաքապետարան

Երևանի ավագանու ընտրություններ 2013, Երևան քաղաքի ավագանու 2-րդ ընտրությունները, որը կայացել է 2013 թվականի մայիսի 5-ին[1]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը,Առաքելություն կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Բարև Երևան կուսակցությունների դաշինքը,Հայ Յեղափոխական Դաշնակցությունը,Օրինաց Երկիր Կուսակցությունը [2]։

Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր։ Ցուցակի երկրորդ տեղում Սմբատ Լպուտյանն էր, երրորդում՝ Հովհաննես Թոքմաջյանը։

Համարն ընտրաթերթիկում Անվանումը Անդամներ Քաղաքապետի թեկնածուն
1 Առաքելություն կուսակցություն Մեսրոպ Առաքելյան
2 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Վարդան Օսկանյան
3 Բարև Երևան կուսակցությունների դաշինք Ժառանգություն կուսակցություն

Ժողովրդական ուղի կուսակցություն
Շրջադարձ կուսակցություն

Արմեն Մարտիրոսյան
4 Հայ ազգային կոնգրես Վահագն Խաչատրյան
5 ՀՅԴ Արծվիկ Մինասյան
6 Հայաստանի հանրապետական կուսակցություն Տարոն Մարգարյան
7 ՕԵԿ Արմեն Երիցյան

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունների վերջնական արդյունքները
Կուսակցություն / Դաշինք Քվե % Մանդատ +/-
1. Առաքելություն Կուսակցություն 2690 0,64% -
2. Բարգավաճ Հայաստան կուսակցություն 97 166 23,06 % 17 0
2. Բարև Երևան դաշինք 35 721 8,48 % 6 Green Arrow Up Darker.svg 6
2. Հայ ազգային կոնգրես դաշինք 18 493 4,39 % - decrease 5
2. ՀՅԴ 15 997 3,80 % -
2. ՀՀԿ 235 515 55,90 % 42 Green Arrow Up Darker.svg 7
2. ՕԵԿ 15 732 3,73 % -
Անվավեր 15 301 -
Գրանցված ընտրողներ / մասնակցությունը 437 079/816 491 53,47 %
Ընդհանուր 100%
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք Մշակված տեղամասերի քանակը՝ 439

Ընտրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։ Ի տարբերություն համապետական ընտրություններին, այս դեպքում ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքակետի թեկնածուի համար։

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (7%):

Ընտրախախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քաղաքացի դիտորդ հասարակական կազմակերպության 13/26 և 13/31 տեղամասերում տեղի է ունեցել ընտրությունների արդյունքների կեղծում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]