Հայաստանի նախագահական ընտրություններ (2008)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Հայաստանի նախագահական ընտրություններ (2008) | ||||
|---|---|---|---|---|
| փետրվարի 19, 2008 | ||||
| | ||||
| Տեսակ | Հայաստանի նախագահի ընտրություններ | |||
| | ||||
| Պաշտոն | Հայաստանի Նախագահ | |||
| | ||||
| Թեկնածուներ | Սերժ Սարգսյան | |||
| | ||||
| Հաղթող | Սերժ Սարգսյան | |||
| | ||||
| Նախորդ | 2003 | |||
| | ||||
| Հաջորդ | 2013 | |||
|
|
|---|
Հայաստանի 2008 թվականի նախագահական ընտրություններ, Հայաստանի Նախագահի 5-րդ ընտրություններ։ Համաձայն Հայաստանի Սահմանադրության 51-րդ հոդվածի, ընտրություններն անցկացվեցին Նախագահի լիազորությունների ավարտին նախորդող 50-րդ օրը՝ 2008 թ. փետրվարի 19-ին։ Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այլևս առաջադրվել չէր կարող։
Ընտրության կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1998 թ. մայիսի 30-ին ընդունված և 2005 թ. փոփոխված ՀՀ Ընտրական օրենսգրքով։
Թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները՝
| Ազգանուն, անուն, հայրանուն | Կուսակցական պատկանելություն | Առաջադրման ձևը |
|---|---|---|
| Արթուր Վահանի Բաղդասարյան | «Օրինաց երկիր» կուսակցություն | «Օրինաց երկիր» կուսակցության կողմից |
| Արտաշես Մամիկոնի Գեղամյան | «Ազգային միաբանություն» կուսակցություն | «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից |
| Տիգրան Կարապետի Կարապետյան | Ժողովրդական կուսակցություն | Ժողովրդական կուսակցության կողմից |
| Արամ Սերգեյի Հարությունյան | «Ազգային համաձայնություն» կուսակցություն | «Ազգային համաձայնություն» կուսակցության կողմից |
| Վահան Էդուարդի Հովհաննիսյան | «Հայ հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն | «Հայ հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից |
| Վազգեն Միքայելի Մանուկյան | «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն | «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության կողմից |
| Արման Վարդանի Մելիքյան | Անկուսակցական | Ինքնառաջադրման կարգով |
| Սերժ Ազատի Սարգսյան | «Հայաստանի հանրապետական կուսակցություն» | «Հայաստանի հանրապետական կուսակցության» կողմից |
| Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան | Անկուսակցական | Ինքնառաջադրման կարգով |
«Ազատություն», «Ազգային վերածնունդ», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական հայրենիք», Պահպանողական, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի մարքսիստական, «Հանրապետություն», «Հայոց համազգային շարժում», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» և Հայաստանի սոցիալ-էկոլոգիական (կանաչների) կուսակցությունները հայտարարեցին Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Միավորված աշխատանքային կուսակցությունը, «Հզոր հայրենիք» կուսակցությունը, Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը, Միացյալ ազատական ազգային կուսակցությունը, «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը հայտարարեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։
Թեկնածուներ Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը չգրանցվեց վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու, Արամ Ռաֆիկի Կարապետյանը` վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես չբնակվելու պատճառաբանությամբ։
Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 9 թեկնածու։
Քվեարկության արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի՝2315410
| 1 | Արթուր Վահանի Բաղդասարյան | ||||
| 2 | Արտաշես Մամիկոնի Գեղամյան | ||||
| 3 | Տիգրան Կարապետի Կարապետյան | ||||
| 4 | Արամ Սերգեյի Հարությունյան | ||||
| 5 | Վահան Էդուարդի Հովհաննիսյան | ||||
| 6 | Վազգեն Միքայելի Մանուկյան | ||||
| 7 | Արման Վարդանի Մելիքյան | ||||
| 8 | Սերժ Ազատի Սարգսյան | ||||
| 9 | Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան | ||||
| Անվավեր քվեաթերթիկներ | |||||
| Ընդամենը | |||||
|---|---|---|---|---|---|
| Մասնակցություն | |||||
| Անճշտությունների չափը | |||||
Այսպիսով, ՀՀ Նախագահ ընտրվեց Սերժ Ազատի Սարգսյանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||